Մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների 3-րդ փառատոնը

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը, որն այս տարի նվիրված է մեծանուն լեհ կոմպոզիտոր Ֆշիշտոֆ Պենդերեցկու 90-ամյակին։ Բացման համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կոմպոզիտորի այրին՝ Էլժբետա Պենդերեցկան․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Բացման համերգին հնչել են Պենդերեցկու Թիվ 2 սիմֆոնիան՝ «Սուրբծննդյան սիմֆոնիա», կոնցերտը՝ գրված ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար, ինչպես նաև Յոաննա Վնուկ-Նազարովայի «Ժամանակն անցնում է․ Պասակալիա» ստեղծագործությունը՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկային։ Յոաննա Վնուկ-Նազարովան, ի դեպ, դիրիժորություն և կոմպոզիցիա է ուսանել Քշիշտոֆ Պենդերեցկու մոտ։ Յոաննա Վնուկ-Նազարովան նույնպես ժամանել էր Երևան և ներկա էր փառատոնի բացմանը։

Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել ճանաչված ֆլեյտահար Նոյեմի Գյորին։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Փառատոնի առաքելությունն է հայ երաժշտասերներին հաղորդակից դարձնել համաշխարհային ժամանակակից դասական երաժշտությանը, ծանոթացնել մերօրյա կոմպոզիտորների հետ, ինչպես նաև վառ պահել Քշիշտոֆ Պենդերեցկու անունը:

Սեգեյ Սմբատյաննի ընդգծմամբ՝ Պենդերեցկին իր կոմպոզիտորական արվեստով երաժշտական նոր լեզու է ստեղծել և մնացել պատմության մեջ. մեծ պատասխանատվություն է անցկացնել լեգենդար կոմպոզիտորի անունը կրող փառատոն։ Նրա դիտարկմամբ՝ տարիներ շարունակ սերտ համագործակցելով Պենդերեցկու հետ՝ թե՛ ինքը, թե՛ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ոգևորվել են նրա արվեստով, մեծ մաեստրոյի հետ շփումը հարստացրել է բոլորին։

Հունգարացի ֆլեյտահար Նոյեմի Գյորին Հայաստանում ելույթ է ունեցել երկրորդ անգամ։ Նրա նշել է, որ ուրախ է ներկայացնել Պենդերեցկու կոնցերտը Հայաստանում։ Երաժշտի խոսքով՝ ֆլեյտան մելոդիկ գործիք է, այն կարող է լինել միստիկ, հզոր, միաժամանակ մեղմ ու շատ անսպասելի, և երաժշտական գործիքի այդ որակներն ամբողջովին բացահայտվում են Պենդերեցկու գեղեցիկ, մեղեդային կոնցերտում։ Այս կոնցերտը, ի դեպ, ֆլեյտահարուհին տարիներ առաջ կատարել է նաև Կրակովում, որտեղ ապրում էր Պենդերեցկին։

Տեղեկացնենք, որ առաջիկա օրերին Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնի շրջանակում տեղի կունենա կամերային և սիմֆոնիկ ևս երեք համերգ, որոնց ընթացքում կհնչեն հայ և արտասահմանյան ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց մեծ մասը Հայաստանում կատարվում են առաջին անգամ։