Ալիևի ներդրած նոր ռեպրեսիվ օրենքն Ադրբեջանում հանգեցրել է կուսակցությունների լուծարման

Լուրեր

24.02.2026 | 20:32
3 օր, թե 4 տարի․ փաստեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:20
ԵՄ-ն ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի` ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու․ «Ազատություն»
24.02.2026 | 20:19
Պապիկյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցությանն առնչվող հարցեր
24.02.2026 | 20:10
ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
24.02.2026 | 20:00
ՔՊ-ն և պրոռուսական ընդդիմությունը մրցում են՝ Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:45
«Իմ կյանքը լուրջ վտանգի տակ է «Վանաձոր»-ի բերդում»․ կալանավորը սպառնալիքներ է ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:37
Մեկ միլիոն այց՝ առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյան
24.02.2026 | 19:27
Երևանում մեկնարկել են Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:10
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին
24.02.2026 | 19:00
Ռուսները կանչել սպառնացել էին, որ եթե ԵՄ գնաք՝ կկորցնեք Արցախը․ հիմա կորցրել ենք, ի՞նչ եք ասելու․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:47
Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 18:35
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
24.02.2026 | 18:26
Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:18
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիենին
24.02.2026 | 18:06
Դատարան են հանձնվել Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Բոլորը

Ադրբեջանի քաղաքական կուսակցությունները մեկը մյուսի հետևից լուծարվում են նախագահ Իլհամ Ալիևի նոր` սահմանափակող օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։ Eurasianet-ը գրում է, որ բոլոր 15 կուսակցությունները, որոնք լուծարվել են մարտ և ապրիլ ամիսներին, սատարել են նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը և փաստացի ստեղծել ավտորիտար նավթային պետությունում բազմակարծության տեսք։

Ադրբեջանում չկա քաղաքական ազատ համակարգ, ամեն ինչ ղեկավարվում է իշխանությունների կողմից, ասվում է հրապարակման մեջ։

Ոմանք նշել են, որ լուծարման վերաբերյալ իրենց որոշումը կապված է կուսակցությունների մասին վերջերս ընդունված օրենքի հետ։ Օրինակ, «Այդինլար» («Լուսավորական») կուսակցության նախագահ Ղուլամհուսեյն Ալիբեյլին ասել է, որ կուսակցությունը լուծարելու որոշումն ընդունվել է հանդիպման ժամանակ՝ «հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական և քաղաքական-իրավական իրողությունները»՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունում, որը հիմնադրվել է 1999 թվականին, խոստովանել են, որ այլևս գոյության պատճառ չունեն, հատկապես 2020 թվականին Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո։

Նոր օրենքը պարունակում է մի քանի արգելող պահանջներ, որոնք ակնկալվում էր, որ հանգեցնելու են մի շարք կուսակցությունների գրանցումից զրկելուն։ Դրանցից մեկը 5,000 անդամ ունենալու անհրաժեշտությունն է, որոնց անուններն ու հասցեները պետք է ներկայացվեն համապատասխան պետական ​​վերահսկողական մարմնին: Վերջերս լուծարված կուսակցություններից որևէ մեկը ներկայացված չէ Ադրբեջանի Մեջլիսում, սակայն նոր օրենքը «խեղդում» է խորհրդարանում ներկայացված կուսակցություններից մեկին։

Ապրիլի 12-ին Հանրապետական ​​այլընտրանք կուսակցության նախագահ Իլգար Մամեդովը, որը մեկ տեղ ունի խորհրդարանում, զգուշացրել է կողմնակիցներին, որ իր կուսակցությունը կհանվի գրանցումից, եթե չներկայացնի 5,000 անդամի:

«Հաջորդ ընտրություններում դուք չեք կարողանա մեր օգտին քվեարկել, իսկ մենք, մեր հերթին, չենք կարողանա կասկածի տակ դնել Ալիևի կառավարության քաղաքականությունը»,- գրել է Մամեդովը, որը ներկայանում է որպես ընդդիմասիր, սակայն վերջին տարիներին ակնհայտորեն գործում է իշխանությունների հետ նույն քաղաքական գծում։

Մարտի 3-ին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) համատեղ կարծիք էին հրապարակել Քաղաքական կուսակցությունների մասին Ադրբեջանի օրենքի վերաբերյալ։

«Նոր օրենքը պարունակում է մի շարք նոր խնդրահարույց դրույթներ, որոնք կարող են հետագայում բացասաբար անդրադառնալ երկրում բազմակարծության վրա»,- ասվում է փաստաթղթում։

Այն քննադատում է կուսակցությունների թվի նվազագույն շեմը, արդեն գոյություն ունեցող կուսակցությունների վերագրանցման անհրաժեշտությունը, առանց գրանցման կուսակցությունների գործունեության արգելքը, ներկուսակցական կառույցների աշխատանքի՝ չափից դուրս կարգավորումը։

Էմմա Չոբանյան