Վերացվել է հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ
Հասարակություն
28.04.2023 | 11:55ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Աղվան Եղոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արարատի մարզ, գ. Նոր-Խարբերդ)․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։
Տեսչական մարմնի Արարատի մարզայի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: