Թիրախում Ֆլեշի Բարսեղն է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով` երեկ բերման են ենթարկել գործարար Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի ընկերության տնօրենին:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` իրեն ուղղված բոլոր հարցերին տնօրենը պատասխանել է. «Ես ոչինչ չգիտեմ, ինձ ոնց ասել են, այդպես էլ արել եմ, էլ հարցեր մի տվեք»:
Նկատենք, որ Սերժ Սարգսյանը Ֆլեշի Բարսեղի ընտանիքի քավորն է, և նրանք հաճախ են իրար հետ շախմատ խաղում:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: