Մարմնամարզության աշխարհի գավաթում 4 հայ մարզիկները դուրս են եկել եզրափակիչ
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթանում է մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի չորրորդ փուլը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան` Հայաստանի 4 ներկայացուցիչները՝ Արթուր Դավթյանը ( օղակներ), Արթուր Ավետիսյան (օղակներ), Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր), Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր) դուրս են եկել եզրափակիչ։