Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է CNN Turk-ը։

Թուրքիայի նախագահականը հեռախոսազրույցից նաև լուսանկարներ է հրապարակել, ըստ երևույթին, նպատակ ունենալով ցույց տալ, որ Էրդողանը լավ է զգում։

Նշվում է, որ երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Գնահատվել են նաև ռուս-ուկրաինական պատերազմի զարգացումները և հացահատիկային համաձայնագրի հարցը։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ առաջարկվող աշխատանքային խմբի միջոցով հնարավոր է նոր նախաձեռնությունների ուղղությամբ աշխատել։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։

Հավելենք, որ այսօր երկու երկրների նախագահները տեսակապով մասնակցելու են թուրքական Աքքույու ատոմակայանի միջուկային վառելիքի բեռնման արարողությանը։

Հիշեցնենք, որ նախօրեին չհաստատված լուրեր էին շրջանառվում, որ Էրդողանը սրտամկանի կաթված է ստացել ու գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում։ Այս տեղեկությունը, սակայն, հերքել են Թուրքիայի նախագահականը, ինչպես նաև փոխնախագահ Ֆուադ Օքթայը։

Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր Kanal 7-ի և Ulke TV-ի համատեղ ուղիղ եթերում  հարցազրույցի ժամանակ, որի պատճառով հեռարձակումը դադարեցվել էր։ Եթեր վերադառնալուն պես Էրդողանն անդրադարձել էր իր առողջական խնդիրներին՝ նշելով, որ ինտենսիվ քարոզարշավի պատճառով ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի։ Երեկվա նախընտրական հանդիպումներն էլ Էրդողանը չեղարկել էր «բժիշկների խորհրդով՝ տանը հանգստանալու համար»։ Այսօրվա հանդիպումները ևս չեղարկվել են։

Էմմա Չոբանյան