Ռուսական նավթի գնի վերին շեմը մեծ ծավալով խախտվում է

Լուրեր

11.04.2026 | 16:05
Վիշինգային խարդախություն Հայաստանում. թիրախում են բջջային օգտատերերը՝ կեղծ «5G թարմացումների» միջոցով
11.04.2026 | 15:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ կազմակերպված ընդունելությանը
11.04.2026 | 15:30
NYMEX. Ոսկու գինը նվազել է 0.63%-ով և կազմել 4761.90 դոլար
11.04.2026 | 15:19
Վթարի ենթարկված ոստիկանները թեև Փաշինյանին չէին ուղեկցում, բայց նրա այցի առնչությամբ էին Լոռի մեկնում
11.04.2026 | 14:54
Վթարի մեղավորը «Նիսան»-ի վարորդն է եղել․ դուրս եկել հանդիպակաց գոտի․ ՔԿ
11.04.2026 | 14:35
Նորվեգիայում դահուկորդ է մահացել ձնահոսքի հետևանքով
11.04.2026 | 14:05
Կասեցվել է Ագարակում գործող լցակայանի գործունեությունը
11.04.2026 | 13:49
Հրդեհ Կամարիս բնակավայրում
11.04.2026 | 13:33
Արբելոան «Ժիրոնայի» հետ ոչ-ոքիից հետո խոսել է «Ռեալի» չեմպիոնական հավակնությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.04.2026 | 13:10
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 11-ի դրությամբ
11.04.2026 | 12:56
Դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Ջորջթաունի համալսարանի մի խումբ ուսանողների
11.04.2026 | 12:34
Ոստիկանության «Հոնդա» ավտոբուսի և «Նիսան»-ի վթարից  բուժօգնության դիմած 12 անձինք դուրս են գրվել ԲԿ-ից․ ԱՆ խոսնակ
11.04.2026 | 12:15
Աննա Վարդապետյանը Շանհայում մասնակցելու է ԴՄԱ կոմիտեի նիստին
11.04.2026 | 12:07
Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.04.2026 | 11:55
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Ռուսական նավթի գնի վերին շեմը, որն Արևմուտքը սահմանել է Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով, կարծես թե մեծ ծավալով խախտվում է։ Այս մասին գրում է Der Spiegel-ը՝ վկայակոչելով միջազգային փորձագետների խմբի հետաքննությանը, որը պատվիրվել է Կիևի Էկոնոմիկայի դպրոցի կողմից։

Հետաքննության նյութերի համաձայն՝ ռուսական Պրիմորսկի երկրամասի Կոզմինո նավահանգստում այս տարվա առաջին երեք ամիսներին արտահանման ուղարկված նավթի 95 տոկոսը վաճառվել է մեկ բարելի դիմաց 60 դոլարից բարձր գնով։ Վաճառքի միջին գինը մեկ բարելի դիմաց կազմել է 73 դոլար։

Նշվում է, որ Կոզմինոյից նավթը հիմնականում մատակարարվում է Ասիայի երկրներ։ Ռուսական նավահանգիստներում, որոնք տեղակայված են Արևմուտքին ավելի մոտ, գնային վերին շեմը, ընդհանուր առմամբ, պահպանվում է, պարզել են հետաքննության հեղինակները։

Հիշեցնենք, որ ռուսական նավթի դեմ պատժամիջոցների մեխանիզմը մշակվել է G7-ի երկրների, Եվրամիության և Ավստրալիայի նախաձեռնությամբ։ Որպես պատժամիջոցների իրականացման լծակ՝ որոշվել է օգտագործել ծովային տրանսպորտը, որտեղ գերակշռում են պատժամիջոցները նախաձեռնած երկրների ընկերությունները։ Նրանց արգելվում է փոխադրել ռուսական նավթ և ապահովագրել տանկերները, որոնք ռուսական նավթամթերք են տեղափոխում սահմանված վերին շեմից բարձր գներով։

Տաթև Ֆռանգյան