ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են ռազմատնտեսական համագործակցության հետագա զարգացման մասին

Լուրեր

13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
Բոլորը

Այսօր Դուշանբեում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ICFEC) նիստը։ Այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքէջում։

«Հանդիպման մասնակիցները քննարկել են անցյալ տարվա հոկտեմբերին Մոսկվայում կայացած Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախորդ նիստի որոշումների կատարման ուղղությամբ հանձնաժողովի գործունեության արդյունքները, ինչպես նաև կազմակերպության մարմինների՝ զարգացման վերաբերյալ որոշումների կատարման ընթացքը։ Կազմակերպության անդամ երկրների միջև ռազմատնտեսական համագործակցության, մտքերի փոխանակման ընթացքում հանձնաժողովը մի շարք կարևոր որոշումներ է ընդունել ՀԱՊԿ ձևաչափով ռազմատնտեսական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ», – ասված է հաղորդագրության մեջ։

Միջոցառումը նախագահել է Ռուսաստանի փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար, Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահ Դենիս Մանտուրովը։ Հանդիպմանը նա նշել է, որ այն ընթանում է աշխարհաքաղաքական անկայունության բարդ ժամանակաշրջանում։

«Սա էլ ավելի արդիական է դարձնում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական ներուժի ինտենսիվ ձևավորման խնդիրը: Այդ նպատակին հասնելու հիմնական գործիքներից մեկը ռազմական արտադրանքի արտադրության բնագավառում գիտաարդյունաբերական համագործակցության զարգացումն է, դրանց արդիականացումը և վերանորոգումը: Աշխատանքներն այս ուղղությամբ տարվում են երկար տարիներ, սակայն գործընկերության ներուժն ամբողջությամբ չի իրականացվում»,- ասել է Մանտուրովը։