Ալիևը Ֆրանսիայի ԱԳ նախարարին ասել է, թե Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումն «Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ադրբեջանի նախագահականը մանրամասներ է հայտնել այսօր Բաքվում տեղի ունեցած Իլհամ Ալիևի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հանդիպումից։

Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Ալիևը հայտարարել է, թե Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի ստեղծումն «Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է ու տարածքային ամբողջականության ապահովումը»։

Ալիևը նաև նշել է, թե, իբր, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ու պատերազմի ավարտից հետո Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները։

«Այս առնչությամբ մեր երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը թույլ չի տալիս միջանցք ստեղծել Նախիջևանի հետ, դուրս չի բերում իր զորքերն ադրբեջանական տարածքներից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, և օգտագործում է Լաչինի միջանցքը՝ զենք և այլ ռազմական արտադրանք Ղարաբաղ տեղափոխելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշենք, որ եռակողմ հայտարարության ստորագրման պահից Ադրբեջանը շարունակաբար խախտում է այն և Արցախի հայության էթնիկ զտման պետական քաղաքականություն վարում, որի վկայությունն են հենց Ալիևի հայտարարությունները։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից փակ է պահում Լաչինի միջանցքը՝ հրաժարվելով կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Բացի այդ, ապրիլի 23-ին էլ Բաքուն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։

Էմմա Չոբանյան