Իսրայելական Israel Aerospace Industries-ն Ադրբեջանին երկու արբանյակ կմատակարարի․ Haaretz

Լուրեր

13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
Բոլորը

«Israel Aerospace Industries» ընկերությունն ընտրվել է Ադրբեջանին 120 միլիոն դոլար արժողությամբ երկու արբանյակ մատակարարելու համար, հայտնում է Haaretz-ը։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը, որն անցյալ շաբաթ այցելել էր Բաքու, Times of Israel-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Ադրբեջանն «արբանյակային գնումների գործարքում իսրայելական ընկերություն է ընտրել»:

Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցներն օրերս հայտնել էին արբանյակների մատակարարման մասին՝ վկայակոչելով իսրայելցի լրագրողին, որն ուղեկցել էր Իսրայելի արտգործնախարար Քոենին Ադրբեջան կատարած այցի ժամանակ։

Ավելի վաղ Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ երկրի առաջին դիտման արբանյակի հետ կապը կորել է, և այն ավարտել է առաքելությունը նախատեսված ժամկետից մեկ տարի շուտ՝ շահագործման 9-րդ տարում։ Նշվում էր, որ արբանյակի հետ տեղեկատվության փոխանակումը դադարեցվել է։ Azercosmos-ը և արբանյակն արտադրողը փորձել են վերականգնել կապը, բայց չի հաջողվել։

Իսրայելական լրատվականը նշում է, որ «Israel Aerospace Industries»-ն արբանյակային բիզնեսում է 1980-ական թվականներից։ Այն Ofek-1-ն ուղեծիր է արձակել 1988 թվականին և այդ ժամանակից ի վեր պատասխանատու է Օfek ընտանիքի հետախուզական արբանյակների արձակման կայանների և մշակման համար, որոնք կրում են առաջադեմ հետախուզական սենսորներ: Վերջին՝ Ofek 13-ն արձակվել է մարտին։ Մեկ տարի առաջ էլ արձակել է EROS-C3՝ երբևէ մշակված ամենամեծ հետախուզական արբանյակը ImageSat International ընկերության համար:

Ընկերությունը նաև մշակում է հետազոտական և կապի արբանյակներ, ինչպես նաև արբանյակային վերգետնյա կայաններ։ Անցյալ տարի ընկերությունը ներկայացրել է երկու նոր մոդելներ՝ Mini Communications Satellite-ը և OptSAR-550 միկրոարբանյակը։

Լրատվամիջոցի հարցումներին «Israel Aerospace Industries» ընկերությունից այդպես էլ որևէ մեկնաբանություն չի տրվել։

Էմմա Չոբանյան