ՀՀ ԳԱԱ-ում միջազգային գիտաժողովով նշանավորվել է աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանի 90-ամյակը

Լուրեր

14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
Բոլորը

Սույն թվականի ապրիլի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Գերծանր միջուկներ և ատոմներ» միջազգային գիտաժողովը՝ նվիրված աշխարհահռչակ հայազգի գիտնական, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանի 90-ամյակին․  տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը շնորհավորեց Յուրի Հովհաննիսյանի հոբելյանը՝ մաղթելով առողջություն և անսպառ եռանդ։ ՀՀ ԳԱԱ նախագահը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին. «Այսօր առավել քան արդիական է «Գիտությունը միավորում է ազգերին» կարգախոսը։ Հանդիպման վայրը խորհրդանշական է։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան միավորում է բազմաթիվ երկրների գիտնականների: Մենք բարձր ենք գնահատում, որ Յուրի Հովհաննիսյանը մեր ակադեմիայի անդամ է: Հպարտ ենք, որ Յուրի Հովհաննիսյանի անունը տրվել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրին, և վերջերս նա դարձել է Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր՝ հիմնարար գիտությունների բնագավառում ձեռքբերումների համար:

Գիտությունների ազգային ակադեմիան, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Երևանի պետական համալսարանը, Հայ-Ռուսական համալսարանն ակտիվորեն համագործակցում են Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ: 1992 թվականից ի վեր շուրջ 20 հայ հետազոտողներ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում պատրաստել և պաշտպանել են իրենց ատենախոսությունները»:

ՀՀ ԳԱԱ նախագահը Յուրի Հովհաննիսյանին և գիտաժողովի մասնակիցներին հրավիրեց մասնակցելու 2023 թվականի հոկտեմբերին կայանալիք ՀՀ ԳԱԱ-ի 80-ամյակի տոնակատարությանը:

Յուրի Հովհաննիսյանին շնորհավորեցին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և գիտաժողովի մասնակիցները։

Յուրի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց հայաստանյան գործընկերներին գիտաժողովի կազմակերպման համար։ Նա նշեց, որ գերծանր միջուկների ֆիզիկայի ոլորտի գիտնականները տարին մեկ անգամ հանդիպում են՝ քննարկելու արվածն ու նախանշելու ծրագրերը։ 2019 թվականին գիտնականները հավաքվել են Տոկիոյում, 2021 թվականին՝ Դուբնայում, 2022 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում։ 2023 թվականին այդ հանդիպումն անցկացվում է Երևանում։

Յուրի Հովհաննիսյանը ներկայացրեց իր բազմամյա գիտական​​գործունեության արդյունքները՝ անդրադառնալով միջուկային ֆիզիկայի բնագավառի մարտահրավերներին ու գերծանր տարրերի սինթեզի պատմությանը։

Գիտաժողովի շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ում անցկացվում է «Մեծ գիտություն» լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի բացահայտումներն ու ձեռքբերումները:

Հոբելյանական գիտաժողովին մասնակցում են առաջատար գիտնականներ ԱՄՆ-ի Նոտր Դամի համալսարանից, Շվեյցարիայի Փոլ Շերրերի ինստիտուտից, Իսրայելի Թել Ավիվի համալսարանից, Ռուսաստանի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտից, Լեհաստանի Միջուկային հետազոտությունների միջազգային կենտրոնից։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 29-ը ներառյալ։

«Գերծանր միջուկներ և ատոմներ» միջազգային գիտաժողովը կազմակերպել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը և Տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միությունը (IUPAP):