«Մանդատը հանձնեք և հեռացե՛ք»․ ադրբեջանցի պատգամավորները ցանկանում են պատժել գործընկերոջը՝ երկրում առկա խնդիրները բարձրաձայնելու համար

Լուրեր

15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:33
Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. Բետելի հետ նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
15.12.2025 | 20:27
2015-ին շուռ եկած տոնածառը վերադարձել է Գյումրիի հրապարակ․ 24 մլն դրամ՝ վերանորոգման ու ձևավորման համար
15.12.2025 | 20:25
Սենց ո՞ւր ենք ուզում հասնենք, աստղաբաշխական թվեր են. Yandex-ի վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:12
Գյանջայում ընթանում է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատավարությունը
Բոլորը

Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Վահիդ Ահմեդովը հարցազրույց է տվել անկախ բլոգեր Մեհման Հուսեյնովին՝ քննադատելով երկրում տիրող իրավիճակը։ Հարցազրույցում երկրի խնդիրները բարձրաձայնելու պատճառով խորհրդարանի գործընկերները ցանկանում են «պատժել» Ահմեդովին։

Մասնավորապես, Ահմեդովը հարցազրույցում խոսել է Ադրբեջանում կոռուպցիայի, գործազրկության ու այլ խնդիրների մասին։ Նա հայտարարել է, թե ադրբեջանական պետությանը չի հաջողվել լուծել շրջաններում գործազրկության խնդիրը, այդ պատճառով շրջանների բնակիչները գալիս են Բաքու՝ աշխատանք և հաց փնտրելու։ Պատասխանելով երկրի տնտեսության մեջ մենաշնորհի պատճառների մասին լրագրողի հարցին՝ Ահմեդովը նշել է, որ քանի դեռ պաշտոնյաները զուգահեռ բիզնես են անում, մենաշնորհն արմատախիլ անել հնարավոր չէ։

Պատգամավորը նաև ասել է, որ հենց Ադրբեջանի խորհրդարանում կան բիզնեսով զբաղվող բազմաթիվ պատգամավորներ, թեև դա օրենքով արգելված է։ Նա նշել է, որ քաղաքացիների թոշակներն ու աշխատավարձերը ցածր են, ինչը թույլ չի տալիս մարդկանց նորմալ կյանքով ապրել։ Անդրադառնալով  քաղաքական կյանքին՝ ադրբեջանցի պատգամավորն ասել է, որ արդար ընտրությունների անցկացման դեպքում ընդդիմադիր ուժերը կկարողանային ձայներ ստանալ։

Այս հայտարարությունները դուր չեն եկել Մեջլիսի նախագահին և բազմաթիվ պատգամավորների։ Նախօրեին կայացած նիստում պատգամավոր Ֆազաիլ Աղամլին հայտարարել է, որ դեմ է Ահմեդովի հայտարարություններին, որոնցով վերջինը «կասկածի տակ է դրել այն հիմնարար խնդիրները, որոնք իրականացնում է պետությունը»:

«Նա ստվեր է գցում երկրի նախագահի սոցիալական քաղաքականության վրա։ Ստացվում է, որ երկար տարիներ իրականացվող սոցիալական քաղաքականությունը ոչ մի արդյունք չի տվել։ Նրա հարցազրույցը վնասում է նաև Միլի Մեջլիսի հեղինակությանը, որի օրինականությունը կասկածի տակ է դրվում: Նա ասում է, որ Մեջլիսի ընտրություններում Ադրբեջանում ընդամենը 3 մարդ է արդարացի ձայն ստացել՝ կասկածի տակ դնելով մյուս պատգամավորների հաղթանակը։ Ուստի ես, որպես Կարգապահական հանձնաժողովի նախագահի տեղակալ, խնդրում եմ համապատասխան հանձնարարականներ տալ՝ հարցը հանձնաժողովում քննարկելու համար»,- խորհրդարանում ասել է Ֆազայիլ Աղամալին:

Մեջլիսի փոխխոսնակ Ֆազաիլ Իբրահիմլին էլ Ահմեդովին կոչ է արել վայր դնել պատգամավորական մանդատը։

«Վահիդ Ահմեդովն ասում է, որ բոլոր պատգամավորները, բացի երեքից, ապօրինի են մտել խորհրդարան։ Ինչո՞ւ ես խոցում իմ արժանապատվությունը։ Եթե ​​ինչ-որ բան քեզ դուր չի գալիս, ինչ-որ բան չես ընկալում, եթե խիղճդ թույլ չի տալիս, ապա հանձնիր մանդատը և հեռացիր»,- ասել է Ֆազաիլ Իբրահիմլին:

Խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան կարգադրել է պատգամավորի հարցը քննարկել խորհրդարանի Կարգապահական հանձնաժողովում։

Նշենք, որ 76-ամյա Վահիդ Ահմեդովը III, IV, V, VI գումարումների Միլի Մեջլիսի պատգամավոր է։ Նա նաև խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հանձնաժողովի անդամ է։ 1992 թվականի մայիսից մինչև 1993-ի դեկտեմբերն էլ նա զբաղեցրել է Ադրբեջանի փոխվարչապետի պաշտոնը։

Էմմա Չոբանյան