Թուրքիայի ընտրություններում հաղթելու դեպքում ինչպիսին կլինի ընդդիմության քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ․ Middle East Eye-ի անդրադարձը

Լուրեր

13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
Բոլորը

Որքան էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանա, Թուրքիան դժվար թե փոխի Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականության ընդհանուր գծերը, եթե մայիսի 14-ին նախագահի պաշտոնը ստանձնի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ասվում է Middle East Eye-ի անդրադարձում։

Մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի մասնակցելու է «Աքքույու» ատոմակայանի կառուցման առաջին փուլի ավարտին նվիրված արարողությանը, որը կառուցվում և շահագործվելու է Ռուսաստանի կողմից։ Ընդդիմությունն արդեն խոստացել է չփակել այն։

Լրատվամիջոցի հետ զրույցում արտաքին քաղաքականության հարցերով ընդդիմադիր մասնագետները բարձր են գնահատել Ուկրաինայից հացահատիկի տեղափոխումն ապահովող համաձայնագիրը, որի շուրջ Էրդողանի կառավարությունը բանակցել է Սևծովյան միջնորդի դերում: Քըլըչդարօղլուի գլխավորած կառավարությունը նույնպես չի միանա Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին:

Իսկ ինչպիսի՞ քաղաքականություն կվարեն Քըլըչդարօղլուի կառավարությունը և նրան աջակցող վեց ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը։ Ըստ հրապարակման՝ Քըլըչդարօղլուից հնչող ազդանշանները խառն են, ինչը ցույց է տալիս, որ նա ոչ թե բացահայտ հակառուսական, այլ ավելի նրբանկատ քաղաքականություն է վարելու։

«Մինչ արևմտյան երկրները շատ տեխնոլոգիաներ չեն տրամադրել Թուրքիային, Ռուսաստանը տրամադրել է։ Օրինակ, Ռուսաստանը տեխնոլոգիա է տրամադրել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ալյումինը, ապակու, նավթաքիմիական արդյունաբերությունը: Բայց Թուրքիան էլ է զարգացրել այդ տեխնոլոգիան, ավելի կատարյալ դարձրել։ Մենք կպահպանենք մեր տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել էր Քըլըչդարօղլուն հոկտեմբերին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ:

Նա նաև նշել էր, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում Անկարան կկանգնի Ուկրաինայի կողքին։

«Վախենում եմ ասել, որ Թուրքիան բավականին հաջող է իր քաղաքականության մեջ Ռուսաստանի ներխուժումից հետո։ Հացահատիկի գործարքը, օրինակ, մեծ ձեռքբերում է, որը, հնարավոր է, կանգնեցրեց պարենային ճգնաժամը»,- MEE-ին ասել է թուրք ընդդիմադիր բարձրաստիճան մի պաշտոնյա:

Նա նաև նշել է, որ ընտրություններից հետո ավելի շատ ջանք կներդնեն հացահատիկի գործարքի ուղղությամբ, որպեսզի համոզվեն, որ ռուսները գոհ կլինեն։ Պաշտոնյան ասել է, որ Թուրքիան Քըլըչդարօղլուի կառավարության օրոք կվերինստիտուցիոնալացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն կշարունակի խթանել Մոսկվայի և Կիևի միջև երկխոսությունը։

Թուրք ընդդիմադիր մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյան էլ ասել է, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն ավելի հին են, քան «որոշ արևմտյան տերությունների ազգային պատմությունը», Անկարան ունի Մոսկվայի հետ հարաբերությունների դարերի վաղեմության կոնկրետ փորձ:

«Մենք չափից դուրս կախված ենք Ռուսաստանից և, իհարկե, չենք փորձի թշնամացնել նրանց։ Մենք չենք անի այնպիսի բաներ, ինչպիսիք են նրանցից ևս C-400 համակարգեր գնելը կամ ատոմակայանի համար այլ պայմանագիր կնքելը, բայց մենք հավասարակշռված կլինենք»,- ասել է պաշտոնյան։

Ընդդիմադիր երկու պաշտոնյաներն էլ հայտարարել են, որ Անկարան չի միանա արևմտյան պատժամիջոցներին, բայց նաև թույլ չի տա, որ դրանք շրջանցվեն Թուրքիայի միջոցով:

Բացի այդ, երկու պաշտոնյաներն էլ հավելել են, որ անհանգստացած են, թե ուկրաինական հակահարձակումը հակաարդյունավետ կլինի և չի հանգեցնի իրական առաջընթացի՝ բացի ավելի շատ արյուն թափելուց:

«Ռուսաստանին հեշտ չէ հաղթել, և պատմությունը մեզ սովորեցնում է, որ նրանք կարող են գոյատևել շատ երկար։ Այս պատերազմը կարող է վերածվել տարածաշրջանային և գլոբալ հակամարտություն: Դա բավականին վտանգավոր է, մենք ստիպված կլինենք առաջնահերթություն տալ դրա լուծմանն ուղղված ջանքերին»,- ասել է առաջին պաշտոնյան՝ հավելելով, որ բոլորի դեմքը փրկող որոշում է պետք։

Էմմա Չոբանյան