Չավուշօղլուից հետո Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը

Լուրեր

13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը հարցազրույց է տվել տեղական TRT Haber-ին և, այլ հարցերից զատ, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձին։

Շենթոփը հայտարարել է, որ Բայդենի ուղերձն անակնկալ չի եղել Թուրքիայի համար։

«Սպասում էի, որ Բայդենը նման հայտարարություն կանի նաև այս տարի։ ԱՄՆ-ում հայկական լոբբի կա, դա անում են իրենց հաճոյանալու համար։ Հայաստանին ձեռնտու չէ պահպանել իր առկա տնտեսական և քաղաքական հարաբերությունները տարածաշրջանում, որտեղ գտնվում է։ Մի քանի հազարանոց հայկական սփյուռքին հաճոյանալու համար արված հայտարարությունները ճիշտ չեն։ Այս հայտարարությունն իրավական հիմք չունի։ Որպես Թուրքիա՝ գլուխ խոնարհելու ոչինչ չունենք։ Մեր պատմության մեջ չկա  որևէ իրադարձություն, որի համար մենք պետք է ամաչենք»,- հայտարարել է Շենթոփը։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, արձագանքելով Ջո Բայդենի ուղերձին, այն  «քաղաքական շառլատանություն» էր անվանել։

«Պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ քաղաքական շառլատանների կողմից: Քաղաքական հայտարարությունները չեն կարող փոխել փաստերը։ Նրանք, որոնք օգուտ են ուզում ստանալ, հիշվելու են որպես երկերեսանիներ։ Ոչ ոք չի կարող թուրք մեծ ժողովրդին պատմության դասեր տալ»,- գրել էր Չավուշօղլուն թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ապրիլի 24-ի կապակցությամբ հղած ուղերձում կրկին օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը։

Էմմա Չոբանյան