Ընտրությունների նախաշեմին Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 110 քուրդ ակտիվիստների, քաղաքական գործիչների, փաստաբանների, լրագրողների

Լուրեր

13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
Բոլորը

Թուրքական ոստիկանությունն ամբողջ երկրում հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել է 110 քուրդ լրագրողների, քաղաքական գործիչների, իրավաբանների և արվեստագետների, գրում է Duvar-ը։

Մասնավորապես, Թուրքիայի հարավ-արևելյան 21 նահանգներում 110 քուրդ լրագրողներ, քաղաքական գործիչներ, իրավաբաններ և արվեստագետներ ձերբակալվել են։

Դիարբեքիրի փաստաբանների միությունից Մեհդի Օզդեմիրը հայտնել է, որ դատախազության ցուցումով խուզարկություններ են իրականացվում բազմաթիվ փաստաբանների գրասենյակներում։

«Մեզ որևէ պարզաբանում չի ներկայացվել։ Դա ընդհանուր հետաքննություն է՝ ուղղված տարբեր մասնագիտական խմբերի դեմ։ Նրանց թվում կան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- ասել է նա։

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Թայիփ Թեմելը թվիթերյան իր էջում  արձագանքել է ձերբակալություններին՝ նշելով. «Հերթական անգամ ընտրություններից առաջ իշխանությունը կորցնելու վախից նրանք դիմում են ձերբակալությունների։ Այսօր առավոտյան բերման են ենթարկվել մեր տասնյակ ընկերներ, այդ թվում՝ մեր կենտրոնական գործադիր վարչության անդամներ, փոխնախագահներ, լրագրողներ, արվեստագետներ, իրավաբաններ։ Պարտվելուց չես փախչի»։

HDP-ի նախկին համանախագահ, բանտարկված Սելահեթթին Դեմիրթաշն էլ թվիթերյան իր էջում քննադատել է ձերբակալությունները՝ ասելով, որ դրանց հետևում կանգնած է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Էմմա Չոբանյան