Նիկոլ Փաշինյանի խոսքը չի կարող լուրջ ընկալվել. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

«Կարևոր եմ համարում, որ տարբեր դերակատարներ Քննիչ հանձնաժողով գնալ-չգնալու վերաբերյալ իրենց դիրքորոշումն արտահայտում են և հասցնում են հանրությանը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ հայտարարությանը։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը բացառել է իր մասնակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Նա նաև շեշտել է, որ անկախ փորձագետների և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների բացակայությունը ՔՀ նիստերին ոչ միայն հարցեր է առաջացնում վերջինիս աշխատանքի անկողմնակալության վերաբերյալ, այլև պարարտ հող է հանդիսանում քաղաքական շահարկումների, զրպարտանքների և դիլետանտական բամբասանքների շարունակության համար: Տոնոյանը կարծում է, որ ՔՀ նախագահող անձը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում։ Պաշտպանության նախկին նախարարն առաջարկել է իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանեն հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին:

«Մենք մեր դիրքորոշումն արդեն արտահայտել ենք, և պաշտպանության նախկին նախարարի հայտարարությունը որևէ կապ չունի մեր դիրքորոշման հետ»,- նշեց Աբրահամյանը։

Նա նաև հավելեց, որ Քննիչ հանձնաժողովի նիստին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ևս որևէ ազդեցություն չի կարող ունենալ․ «Նիկոլ Փաշինյանի ելույթները ցույց են տալիս, որ դրանցում իրականություն գրեթե չկա, եղածը մանիպուլացվում է և փորձ է արվում հանրությանը մոլոեցնել։ չեմ կարծում, թե Փաշինյանի մասնակցությունը որևէ լուրջ բան է փոխելու»։

«Այն անձը, ով դատական վճռի բացակայության պայմաններում մարդկանց պիտակավորում է, դավաճան է համարում, այդ մարդու խոսքն այլևս չի կարող լուրջ ընկալվել»,- ընդգծեց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։