Միայն Սոթքը չեն թիրախավորում․ ՊՆ փոխնախարարը՝ սահմանային իրավիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Բոլորը

Իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:

Դիտարկմանը, որ երեկ Սոթքում կրկին կրակոցներ են եղել, հայկական կողմը զոհ ունի, փոխնախարարը նշեց․ «Միայն Սոթքը չեն թիրախավորել, եթե զոհ ենք ունեցել, դա չի նշանակում, որ միայն այդ ուղղությունն են թիրախավորել: Մեր սահմանագծում ընդհանուր առմամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Մենք պետք է հաշվի առնենք իրադրությունը և դրանից բխող գործողություններ իրականացնենք: Նորից կրկնում եմ՝ իրադրությունը հարաբերականորեն կայուն է, որևէ փոփոխության դեպքում անմիջապես մեր լրատվական ծառայությունը տեղեկատվություն կտրամադրի»:

Հարցին, ի՞նչ իրավիճակ է Սյունիքի մարզի Տեղ գյուղում, արդյոք ադրբեջանական զորքերը հե՞տ են քաշվել, Պաշտպանության փոխնախարարը պատասխանեց. «Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, և փոփոխության առումով այդ հատվածում ևս որևէ բան տեղի չի ունեցել»:

Հարցին, թե նորմա՞լ է համարում, որ Տեղ գյուղում սահմանապահներն են ճշգրտումներ իրականացնում, նշված հատվածում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները, փոխնախարարը պատասխանեց. «Ճշգրտում բառը մի փոքր կարող է այլ կերպ ընկալվել: Մեծ հաշվով՝ սահմանազատման վերջնական աշխատանքներն իրականացվելու են միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որը սահմանազատման և սահմանագծման հարցերով է զբաղվելու: Այդ հատվածում և սահմանապահներ կան, և դեռևս Զինված ուժերի ներկայացուցիչներ, և որևէ փոփոխության դեպքում մենք չենք զլանա և տեղեկատվություն կտրամադրենք»:

Անդրադառնալով նախօրեին թշնամու կողմից Հայաստան-Արցախ սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը փակելուն և այնտեղ անցակետ տեղադրելուն, պաշտպանության նախարարն ընդգծեց․ «Ամեն մեկս մեր տեղում պետք է լինենք և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ավելի զգոն լինենք և յուրաքանչյուր ոք իր աշխատանքը կատարի որակով․․․»։

«Մենք պետք է ամեն ինչ անենք որպեսզի հզորանանք։ Պետք է լինենք կուռ, միասնական և լավ, արդիական բանակ ունեցող պետություն, որը կպարտադրի ենթադրյալ որևէ հակառակորդի սադրանքներ չհրահրել, և այսպես շարունակ: Իսկ աշխարհը պետք է չհանդուրժի որևէ 2-րդ ցեղասպանություն, օրվա խորհուրդը հենց ավելի շատ՝ հիշել, պահանջել, որպեսզի միջազգային հանրությունը ճիշտ ժամանակին, ճիշտ արձագանքի, և դրանով կանխվեն ազգերի նկատմամբ հետագա ոտնձգությունները»,-հավելեց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։