Պայքարել ցեղասպանության ժխտման դեմ՝ նշանակում է վերահաստատել հայ ժողովրդի կյանքի, անվտանգության իրավունքը․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն
Քաղաքականություն
24.04.2023 | 14:19ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Պայքարել ցեղասպանության ժխտման և մոռացության դեմ՝ նշանակում է վերահաստատել Ֆրանսիայի բարեկամ հայ ժողովրդի կյանքի, անվտանգության, ժողովրդավարության հիմնարար իրավունքները, ինչպես նաև աշխարհում խաղաղության հանձնառությանը»,- ասվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան թվիթերյան գրառման մեջ։
Էմմա Չոբանյան