Մադրիդի ռեստորաններից մեկում հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Մադրիդի ռեստորաններից մեկում ապրիլի 22-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով 2 մարդ Է զոհվել, 10-ը ՝ տուժել: Այս մասին հայտնում է Mundo թերթը ՝ հղում անելով փրկարարական ծառայություններին:

«2 մարդ մահացել է, 6-ը ՝ լուրջ վնասվածքներ ստացել, 4-ը՝ թեթև վնասվածքներ են ստացել Մադրիդի Սալամանկա շրջանի Մանուել Բեսերա հրապարակում գտնվող ռեստորանում բռնկված հրդեհի հետևանքով», – հայտնել են քաղաքի փրկարարական ծառայությունից։

Ըստ պարբերականի՝ հրդեհը բռնկվել է ռեստորանի մուտքի մոտ և տարածվել արհեստական բուսականությամբ զարդարված առաստաղի և պատերի վրա:

Ենթադրվում է, որ հրդեհի պատճառ կարող էր լինել այն, որ մատուցողը ալկոհոլ է լցրել պիցցայի կամ աղանդերի վրա և այրել այն, ինչի հետևանքով կրակը հասել է առաստաղին ամրացված պլաստիկ բույսերին:

«Երկու զոհերից մեկը ռեստորանի 25-ամյա մատուցողն է։ Մյուսը ռեստորանի 40-ամյա հաճախորդ է», – նշում է Mundo-ն ։

Տուժածները հոսպիտալացվել են։