Ակադեմիայի 33 ինստիտուտ չի ուզում միանալ բուհերին, բայց դա իդեա ֆիքս է, որը պետք է կատարվի. Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 17:45
ՀՀ-ում ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ. ԵԽԽՎ-ին տեղեկացվել է Ռուսաստանի նախագահի խնդրանքի մասին
13.05.2026 | 17:33
«Ծառուկյանը 3 գույնի սառոչկա ա հագել․․․չուզող են, լավ եմ արել, հագել եմ». Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 17:28
ԻՔՄ-ն մինչև կես միլիոն դրամ պարգև է խոստանում Ապարանի դպրոցներում պարտադրանքի փաստերի համար
13.05.2026 | 17:20
ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային ներկայացուցիչները բանակցություններ են վարել Թրամփ-Սի գագաթնաժողովից առաջ
13.05.2026 | 17:10
Կմասնակցե՞ն արդյոք քաղաքացիները հունիսի 7-ի ընտրություններին․ ՀԱՐՑՈՒՄ
13.05.2026 | 17:00
Հայկ Մարությանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 16:53
ՆԳՆ-ից հերքում են Գագիկ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատման մասին հայտարարությունը
13.05.2026 | 16:51
Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահին. վերջինը Ստեփանակերտ է այցելելու
13.05.2026 | 16:42
Թրամփը ժամանել է Պեկին՝ բարձր մակարդակի բանակցությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 16:38
Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից. սկզբում հաղորդվում էր պայթյունի մասին
13.05.2026 | 16:27
Զյուգանովը պահանջել է, որ դադարեն Նիկոլ Փաշինյանին ընդունել Մոսկվայում
13.05.2026 | 16:21
Իրաքի հավաքականի 5 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել ԱԱ-2026-ից առաջ
13.05.2026 | 16:10
Հայաստանն ու Թուրքիան անցնում են ուղիղ առևտրի․ ներմուծումը հնարավոր կլինի առանց միջնորդների․ ՊԵԿ
13.05.2026 | 16:00
Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
13.05.2026 | 15:51
Դավիթ Բալայանը տարեց քույրերի սպանության համար ցմահ դատապարտվածին ազատել է պատիժը 12 տարի կրելուց հետո
Բոլորը

«Մեր դասագրքերն, անշուշտ, վերանայման կարիք ունեն, բայց ասել, թե պետք է դրանք գլխիվայր շրջել և նորովի շարադրել, անհասկանալի է:

Դա ի՞նչ նոր պատմություն է լինելու` պարզ չէ»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը`անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այն հայտարարությանը, թե պատմության դասագրքերը վերանայվում են, և կունենանք նոր դասագրքեր:

Նրա խոսքով` սեպտեմբերից դպրոցներում կգործեն նոր չափորոշիչներ, իսկ դա նշանակում է, որ կունենանք ամբողջովին նոր դասագրքեր: Աշոտ Մելքոնյանը շեշտում է` չափորոշիչները, որոնք հրապարակվեցին, բուռն արձագանքի արժանացան գիտական հանրության շրջանում. դրանց արձագանքեցին ԳԱԱ Պատմության, Արևելագիտության ինստիտուտները, ԵՊՀ, ՀՊՄՀ պատմության ֆակուլտետները. «Մենք դիտողություններ էինք ներկայացրել չափորոշիչների հետ կապված, պարզ չէ` դրանք ինչ ճակատագրի արժանացան: Որոշ ժամանակ անց իմացանք, որ Տավուշում էլեկտրոնային նախնական դասագրքեր են շրջանառության մեջ դրվել, որոնց ծանոթ չեմ: Նոր դասագրքերի հեղինակը պետք է հասկանա, որ ինքը պրոլետկուլտական չէ, որ գա ջնջի անցյալը` հանուն վաղվա և զրոյից սկսի ամեն ինչ: Ինչ դասագրքեր էլ գրվեն, մեր հեղինակածները իրենց համար ուղեցույց պետք է լինեն. դրանց վրա ահռելի աշխատանք է տարվել, և ասել, որ դրանք իրենց առջև դրված խնդիրները չեն կատարել, առնվազն ազնիվ չէ»:

Արդյոք կարո՞ղ է կամ պե՞տք է, որ Հայաստանի վերջին հինգ տարվա պատմությունը տեղ գտնի պատմության նոր դասագրքերում. «Որպեսզի այս վերջին հինգ տարին դառնա պատմություն, դադար է պետք, ժամանակի մեջ է պետք գնահատել տեղի ունեցածը, այլապես այդ շարադրանքը կարող է վերածվել հրապարակախոսության կամ լրագրության: Ամեն մեկն այդ իրադարձությունները յուրովի է ընկալել, և դրանք բերել-հասցնել դասագրքեր` ճիշտ չէ: Քաղաքական յուրաքանչյուր ուժ պատկերացնում է, որ երրորդ հանրապետության կյանքում ինքն է եղանակ ստեղծող ուժը, և հավուր պատշաճի պետք է դասագրքերում ներկայացված լինի, մինչդեռ պետք է սպասել»: Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում տեսակետ հայտնեց, որ Հայաստանը` որպես ինքնիշխան պետություն, ձախողել է պատմագրության դպրոց ստեղծելու հարցում և հայ պատմագիտական միտքը մեզանում կա՜մ բացակայում է, կա´մ առնվազն կաղապարված է խորհրդային պատմագիտության մտքերով: Աշոտ Մելքոնյանը, սակայն, հակադարձում է. «2010-ից մենք ձեռնամուխ ենք եղել ակադեմիական նոր հատորներ ստեղծելուն: Հետխորհրդային շրջանում կոնցեպտուալ առումով արմատապես վերանայվեց հայոց պատմությունը, ես կուզեի կոնկրետ նշվի` ինչն է խորհրդային շնչով գրված, կխնդրեի, որ մասնագետները, որոնք այդ կարծիքին են, ցույց տային գոնե մեկ պարբերություն, որը գրված է խորհրդային շնչով»:

Աշոտ Մելքոնյանը խոսում է նաև Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտները բուհերին միավորելու` Կառավարության նախագծի մասին` համարելով դա ոչ նպատակահարմար. «Փակ, գաղտնի քվեարկություններ են տեղի ունեցել, և ակադեմիայի 33 ինստիտուտներն առանց բացառության դեմ են այդ ծրագրին: Ես ԿԳՄՍ նախարարին էլ ասացի` դա կարծես իդեա ֆիքս է, որը պետք է բոլոր դեպքերում կյանքի կոչվի: Վրաստանի փորձը ուսումնասիրեք` ակադեմիան վերացրեցին, միացրեցին բուհերին, և մինչև հիմա դժգոհ են իրենց կատարած քայլից, մեզ ասում են` մի գնացեք այդ ճանապարհով: Նույնը արվեց Ղազախստանում, և վերջին մեկ տարվա ընթացքում, գիտակցելով իրենց սխալը, ակադեմիան վերականգնեցին…Ի՞նչ պարտադիր է, որ ինստիտուտների կոլեկտիվներով գնանք բուհեր, որտեղ պարզապես հնարավոր չէ տեղավորվել, համալսարանները տեղ չունենհենց թեկուզ` զուտ ֆիզիկապես, այսքան գիտաշխատողները որտե՞ղ պետք է նստեն»։

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան