Հրդեհի վայրում ծնողների մասնակցությամբ կարևոր քննչական գործողություն է իրականացվել․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները այսօր վաղ առավոտից փակել էին Կառավարության շենքին հարակից փողոցները՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ 15 զինծառայողներից 13-ի մերձավոր ազգականների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը Factor TV-ին փոխանցեց, որ մի քանի օր առաջ ծնողների մասնակցությամբ հրդեհի վայրում կարևոր քննչական գործողություն է տեղի ունեցել, սակայն ձեռնպահ է մնում մանրամասներ հանրայնացնել։

«Ակնհայտ է, որ 3 ամիսների ընթացքում որևէ արդյունավետ քայլ չի արվել գործի ամբողջական բացահայտման ուղղությամբ։ Ավելի շատ հարցեր են առաջացել, քան տրվել են պատասխաններ։ Ավելի շատ հարցեր առաջացրին դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։ Տուժող կողմը քննարկում է լրացուցիչ կամ կրկնակի դատաբժշկաական փորձաքննություն անցկացնելու հնարավորությունը», – ասաց Նորայր Նորիկյանը։

Նորիկյանի խոսքով՝ զոհված զինծառայողների հարազատները դժգոհ են նախաքննության ընթացքից և արդյունավետությունից։

«Չկա վստահություն, և այն աշխատանքները, որոնք իրականացվում են, դեռևս լույս չեն սփռում գործի ամբողջական պատկերի վրա։ Հակասում են հրապարակային փաստական տեղեկությունները, գործի շրջանակներում ցուցմունք տված անձանց ցուցմունքները։ Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հիմա գիտենք այնքան, ինչքան գիտեինք հունվարի 19-ին», – ասաց Նորիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան