Ասում եք՝ փչացրել ենք հարաբերությունները բարեկամ երկրների հետ․ թվերը այլ բան են փաստում․ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:
«Այս ամբիոնը Քարագլխի բարձունքը չէ, որ խրամատից հարձակվեք ու գրավեք»,- իր ելույթում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել էր, թե ինքը «քաղաքական ակցիա» է իրականացնում և չի պատրաստվում լքել ԱԺ ամբիոնը:

Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ օպերատիվ գործողությունը իրականացվեց, բայց խաղաղապահ առաքելությունը տեղում էր, և օպերացիան ձախողվեց:
Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, Բագրատյանը նկատեց՝ նշում են, թե ՀՀ իշախնությունները փչացրել ենք հարաբերությունները բարեկամ երկրների հետ և որ երկրի և քաղքացիների անվտանգությունը չի ապահովվում։

Պատգամավորը հակադարձեց՝ ընդգծելով, որ թվերը այլ բան են փաստում․ ՌԴ-ի և Վրաստանի հետ առևտրային ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է, ԱՄՆ-ի հետ՝ 2,2 անգամ է ավելացել, ԵՄ հետ՝ աճել է 48 տոկոսով։

Բագրատյանի դիտարկմամբ՝ անվտանգության կարևորագույն բաղադրիչը տնտեսական զարգացումն է. «2022-ին ապահովել ենք 12.6 տոկոսի տնտեսական աճ, ինչը բոլորիս համար է նկատելի»:

Մանրամասները՝ տեսանյութում։