«Երևանը չի արձագանքում մեր առաջարկներին»․Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ-ից

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին։

«Բայրամովն ու Օլսոնը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Բայրամովը  հայտարարել է, թե Բաքուն է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնողը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման։

«Միևնույն ժամանակ, նախարարը Օլսոնի ուշադրությանն է ներկայացրել այս գործընթացը խաթարելու Հայաստանի գործողություններին, մասնավորապես այն, որ Երևանը 6 շաբաթվա ընթացքում չի արձագանքել խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ Բաքվի վերջին առաջարկներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Օլսոնն էլ  իր հերթին հայտնել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը, ընդգծել խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմանի բանակցություններին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Օլսոնը բանակցություններ էր անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Էմմա Չոբանյան