Քաղհասարակության կազմակերպությունները կոչ են անում պատասխանատվության ենթարկել ԱԺ նախագահին

Լուրեր

24.02.2026 | 12:50
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
24.02.2026 | 12:46
ԱՄՆ-ն և Ռուսաստանը Ժնևում քննարկել են միջուկային զենքի մասին պայմանագիրը
24.02.2026 | 12:34
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել հեղինակավոր մրցաշարում
24.02.2026 | 12:28
«Բուդյո-Գլիմտի» մարզիչ․ Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, բայց նրա խաղի ինտենսիվությունը շատ բարձր է
24.02.2026 | 12:19
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
24.02.2026 | 12:17
2 նախագահ, մեկ վարչապետ, մեկ պատգամավոր և այլք․ ովքեր 2025-ին հայտնվեցին ամբաստանյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 12:11
Երկրաշարժ՝ Մասիսից ոչ հեռու // ՔՊ-ական պատգամավորը դատի է տվել քաղաքագետին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 12:05
Պատերազմի 4-րդ տարելիցին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիև է ժամանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 11:55
Իրանում Սուրեն Պապիկյանը հանդիպել է իր պաշտոնակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.02.2026 | 11:49
Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք․ ՊԵԿ
24.02.2026 | 11:37
«ԱԶ Ալկմար» – «Նոա» հանդիպման հյուրերի սեկտորի տոմսերը սպառվել են
24.02.2026 | 11:33
Եկեղեցին ասում է՝ օտարումն ընդհանրապես արգելեք․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 11:24
Այս նախագիծը որևէ խնդիր չի լուծում Հայ առաքելական եկեղեցու ժառանգության հատվածում․ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 11:15
Ուժի կիրառման վերաբերյալ որոշումները չեն կարող պատվիրակվել մեքենաներին․ Հայաստանն ընդգծում է՝ մարդկային դատողությունը մնում է անփոխարինելի․ Միրզոյան
24.02.2026 | 11:10
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որն անդրադառնում է 2023 թ. ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին։

Հայտարարությունը՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սովորական երևույթ են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր խմբակցությունների միջև լեզվակռիվները, փոխադարձ վիրավորանքները, քաշքշուկները, ծեծկռտուքը:

Պետության համար ճակատագրական աշխարհաքաղաքական իրավիճակում և անվտանգային սպառնալիքների հանդիման՝ հանրության ուշադրության կիզակետում ժողովրդի «ընտրյալների» տհաս, խուլիգանական վարքագիծն է և դրա անպատժելիությունը։

Քաղաքական գնահատականների և պատասխանատվության բացակայությունը հանգեցնում է նորանոր խայտառակ իրավիճակների և դրանց արդարացման: Հանրային դժգոհությունները մնում են անարձագանք և հանդգնորեն շարունակվում է խորհրդարանական «բեսպրեդելը»:

2023 թվականի ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում կրկին տեղի է ունեցել միջադեպ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, դրա նախագահ Ալեն Սիմոնյանի և խորհրդարանական ընդդիմության ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի մասնակցությամբ, որում ներգրավվել են անվտանգության ծառայության աշխատակիցները, հրահանգվել է անջատել եթերը, բռնությամբ դահլիճից հեռացվել են պատգամավորները: Որպես նախկին արարքի իրավական և քաղաքական հետևանքների բացակայության արդյունք՝ ՀՀ ԱԺ նախագահն այս անգամ սպառնացել է «թքել» պատգամավորների վրա։

Մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս խստորեն դատապարտում ենք ՀՀ Ազգային ժողովը էժանագին շոուների կամ «թաղային» հաշվեհարդարների, ատելության տարածման հարթակի վերածող բոլոր քաղաքական գործիչներին և նրանց կողմից դրսևորվող այդպիսի վարքագիծը:

Կրկին պահանջում ենք ԱԺ բոլոր պատգամավորներից և մասնավորապես՝ քաղաքական մեծամասնությունից, ջանքեր գործադրել՝ դատապարտելու և բացառելու սեփական կուսակիցների անպատասխանատու վարքագիծը: ՀՀ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է լինելու իր ժողովրդի ընտրյալը:

Կրկին հորդորում ենք ՀՀ Ազգային ժողովին՝ հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննության առնել ինչպես ԱԺ նախագահին, այնպես էլ՝ այլ խորհրդարանականներին՝ պատգամավորին անհարիր վարքագիծ դրսևորելու համար պատասխանատվության ենթարկելու, ընդհուպ՝ հրաժարականի հարցը։ Մասնավորապես՝ ակնկալում ենք այս ուղղությամբ կոնկրետ քայլեր քաղաքական մեծամասնության կողմից, եթե այն առհասարակ զգում է որևէ պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների բարօրության համար:

Իրավապահ մարմիններից և, մասնավորապես, ՀՀ դատախազությունից ակնկալում ենք քաղաքական չեզոքության ու պրոֆեսիոնալիզմի դրսևորում և պատշաճ արձագանք քրեական հանցակազմ պարունակող դեպքերին»:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Փինք իրավապաշտպան ՀԿ