Հովիկ Աբրահամյան․ նախկին վարչապետի նոր մեղադրանքն ու բռնագանձման ենթակա ունեցվածքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 12-ը՝ Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկում, 2-ը՝ Արզականում, 6-ը՝ Ծաղկաձորում, ինչպես նաև խոշոր առանձնատներ և բնակարաններ Ջերմուկում, Սևանում, Դիլիջանում, և ՀՀ գրեթե բոլոր մարզերում․ սա ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին պատկանող անշարժ գույքի միայն մի մասն է, որն, ըստ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության, ենթակա է բռնագանձման։

Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկեց նախկին վարչապետին և նրան փոխկապակցված 10 անձանց մասով գործի քննությունը։  Նախկին բարձրաստիճան պաշտոնյան և նրա հարազատները` կինը և որդիները դատարան չէին ներկայացել, դատարանում նրանց փոխարինում էին վեց ներկայացուցիչները։ Դատախազից մոտ 1 ժամ պահանջվեց Աբրահամյանի մասով բռնագանձման ենթակա գույքը, բաժնեմասները և ապօրինի գույքի մնացորդը թվարկելու համար։

Սրանք, սակայն, դատախազության կողմից ներկայացված պահանջի միայն մի մասն էին։ Ըստ գերատեսչության՝ նախկին պաշտոնյայից պետք է պետականացվի նաև 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր, շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 630 միլիոնի հասնող, ինչպես նաև ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք։

Բացի այդ՝ Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է բռնագանձել 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար:

Բռնագանձման պահանջի ներկայացման ողջ ընթացքում պատասխան կողմի ներկայացուցիչները լուռ էին։ Ավելի վաղ, նրանք միջնորդություն էին ներկայացրել, բայց ոչ թե Դատախազության այս կամ այն պահանջի մասով, այլ ինքնաբացարկ էին հայտնել նախագահող դատավոր Կարապետ Բադալյանին։

Միջնորդությունը, սակայն, տեխնիկական խնդրի՝ թղթային տարբերակը կողմերին չտրամադրելու պատճառով դատավոր Բադալյանի կողմից թողնվեց առանց քննության։ Բռնագանձման մասով պահանջի ներկայացումից հետո դատական նիստը հետաձգվեց. պատասխանող կողմը դիրքորոշում կներկայացնի հաջորդ նիստին՝ ամբողջական փաթեթին ծանոթանալուց հետո։

Շուրջ 20 տարի տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանի անունը վերջին տարիներին գրեթե չէր շոշափվում։ Թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս անց Հատուկ քննչական ծառայությունն Աբրահանյանին մեղադրանք էր առաջադրել պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։ Դեռ 5 տարի առաջ նրա նկատմամբ  ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասով խափանման միջոց էր ընտրվել։ Ինչից հետո, սակայն, նրա անունը գրեթե չէր հայտնվում ուշադրության կենտրոնում։ Ընդամենը երկու օր առաջ Աբրահամյանի անունը դարձյալ հայտնվեց լրատվամիջոցների առաջին էջերում։

«ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, 2006 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը»,- նշվում է Դատախազության կողմից տարածած հաղորդագրության մեջ։

Իրավապահները պնդում են, որ 2008-ից մինչև 2015 թվականը Հովիկ Աբրահամյանը հանքից ստացած 230 միլիոն դրամի ապօրինի եկամուտները թաքցնելու նպատակով այդ գումարը միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա գնել տարբեր տեսակի գույք, կատարել բանկային գործարքներ և այդ փողերին հաղորդել օրինական տեսք: Եթե ապօրինի ծագում ունեցող գույքի «մեղադրանքի» մասով Աբրահամյանը՝ իր փաստաբանի միջոցով հայտարարել էր, որ չի ընդունում, թե ինքը կամ ընտանիքն ապօրինի ունեցվածքի տեր է, ապա առաջադրված նոր մեղադրանքի մասով կողմը առայժմ լուռ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան