«Մի լապատկա ունեցողը 1 միլիարդանոց մրցույթի է մասնակցում». Սանոսյանը՝ ուշացումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երեքշաբթի մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր շարունակվում է։ Օրակարգի առաջին հարցը կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցն էր, որը խորհրդարանում ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ երեկ հարակից զեկուցմամբ հանդես եկան նախարարները: Այսօր ևս կշարունակվեն նախարարների ելույթները, եզրափակիչ ելույթով հանդես կգա նաև վարչապետ Փաշինյանը։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ոռոգման ցանցի բարեփոխմանն ու նոր ջրամբարների կառուցմանը, համայնքային անբարեկարգ ճանապարհների վերանորոգմանն ու ճանապարհաշինական ծրագրերին, ընդերքօգտագործման հարցերին, մասնավորապես, ավազի ապօրինի արդյունահանմանը, սուբվենցիոն ծրագրերին, մանկապարտեզների կառուցմանը, Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանմանն ու ՀՀ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորությանը, համայնքներում մարզադահլիճների և լողավազանների կառուցման հնարավորությանը և այլն:

«Ի՞նչ է արվում պատժելու անբարեխիղճ շինարարներին»,- պատգամավոր Տրդատ Սարգսյանն այս հարցն ուղղեց Սանոսյանին

«Մի լապատկա ունեցողը 1 միլիարդանոց մրցույթի է մասնակցում, ինչը իր հետևանքներն է ունենում»,-  ասաց Սանոսյանը՝ խոսելով ուշացումների մասին։ Նախարարը հավելեց, որ պատժամիջոցներ են նախատեսված՝ տույժ տուգանքների չափը երեք անգամ ավելացել է։

«Նախորդ տարի 8 ընկերության ուղարկել ենք սև ցուցակ, 18 ընկերության պատժել ենք տարբեր տույժ – տուգանքներով։ Օրենսդրական բարեփոխումներ ենք բերել, որոնցով սահմանվում է, որ տուգանքների չափը 3 անգամ ավելանում են։ Եթե անբարեխիղճ ընկերությունների հետ ենք բախվում, ստիպված ենք դատական պրոցեսի մեջ հայտնվել»,- նշեց սանոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։