«Դատարաններն ազատ են. Հայաստանում արտոնյալներ չեն լինելու». Արտակ Զեյնալյան

Լուրեր

16.06.2026 | 13:03
«Միասնության թևերը» չի բացառում փողոցային պայքարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:59
Պուտինը հրամանագիր է ստորագրել Պետդումայի ընտրությունները սեպտեմբերի 20-ին անցկացնելու մասին
16.06.2026 | 12:54
«Կեղծիք տարածողը Դո՛ւք եք․ հիվանդանոցը չի կառուցվում»․ Թագուհի Թովմասյանը՝ Անահիտ Ավանեսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:45
«Արարատցեմենտ»-ում ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել․ Դատախազությունը դիմել է Կառավարությանը
16.06.2026 | 12:40
Հայտնի են հայկական ակումբների հավանական մրցակիցները եվրագավաթներում․ վիճակահանությունն այսօր է
16.06.2026 | 12:36
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.06.2026 | 12:31
Լեհաստանում սպանվել է ռուս նկարիչ, քաղաքական էմիգրանտ Սեմյոն Սկրեպեցկին
16.06.2026 | 12:25
Որ դեպքում կավելանա անապահովության նպաստի չափը․ հուլիսի 1-ից գնահատման նոր համակարգ կգործի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:17
ԵՄ-ն բացել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ Միությանն անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը
16.06.2026 | 12:10
Փամբակ գետում շարունակում են փնտրել անչափահաս քույրերին // Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ նիստը․ ԼՈՒՐԵՐ
16.06.2026 | 12:04
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
16.06.2026 | 12:02
Ո՞ւր է մեր ընդդիմությունը, ինչո՞ւ հարցեր չեն ուղղում․ Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 11:55
Արաս Օզբիլիզը՝ «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ
16.06.2026 | 11:44
ԱԲ-ն դրական ազդեցություն է ունենալու ՀՆԱ-ի վրա. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 11:37
Դիմելու ենք ՍԴ. Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 26-ին մասնակցել է «Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով միջոցառմանը. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպումն  իրականացվել  է GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համատեղ:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերըդատավորներ,  գերմանացի փորձագետներ, այլք:

 

Նախարար Զեյնալյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և շնորհավորել  Վարչական դատարանի հիմնադրման տասնամյակի կապակցությամբ:

Նախարարի խոսքով՝ Հայաստանի Կառավարությունն այսօր շատ բարձր ժողովրդականություն է վայելում. դա պետք է վերակիչ լինի նաև դատական համակարգի համար: «Հայաստանում Սահամադրությամբ, ինչպես նաև միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով գործում է իրավունքի գերակայության սկզբունքը: Հաճախ իրավական ձևակերպումները հակասության մեջ են մտնում Սահամանդրության, միջազգային պայմանագրերի, Եվրոպական դատարանի վճիռների հետ: Եվ մենք ունենք Վարչական դատարանի բազմաթիվ դատական ակտեր, որտեղ այդ հակասությունը արձանագրված է, և ուղղակիորեն կիրառված է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը: Այդպիսի դատական ակտերը հպարտության առիթ են դառնում միջազգային ասպարեզներում: Լավ կլինի, որպեսզի դա լինի օրինաչափություն և ոչ թե բացառություն»,- նշել է Արտակ Զեյնալյանը: Նախարարն անդրադարձել է նաև այն երևույթին, որ եղել են պետական մարմիններ, որոնք վարչական դատարանում չեն պարտվել կամ դրանց պարտությունն այնքան հազվադեպ է եղել, որ ուղղակի չի նկատվել: «Այդպիսի մարմիններ Հայաստանում չպետք է լինեն՝ անկախ այդ մարմնի անվան հնչեղությունից: Հայաստանում արտոնյալներ չպետք է լինեն: Դատարաններն ազատ են. ոչ միայն մենք չենք այսպես ասած «զանգելու» դատավորներին, այլ նաև թույլ չենք տալու, որպեսզի որևէ մեկը «զանգահարի»»,- ասել է նախարար Զեյնալյանը և կոչ արել դատավորներին արդարադատությունն իրականացնել գիտելիքի հիման վրա, խղճով և Հայաստանի Հանրապետության անունից:

 

Միջոցառման ընթացքում ներկայացվել են 10 տարիների ընթացքում վարչական արդարադատության ոլորտում ունեցած ձեռքբերումները, առկա խնդիրները, ինչպես նաև հետագա զարգացման տեսլականը: Զեկույցների ներկայացման ավարտին տեղի է ունեցել նաև մասնագիտական քննարկում: