Ինչո՞ւ է Ալիևը երեք տարի շարունակ ադրբեջանցիներին պահում փակ սահմաններում

Լուրեր

19.03.2026 | 16:55
ՀՀ-ին 140 մլն եվրոյի լրացուցիչ աջակցություն ենք տալիս․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 16:50
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ
19.03.2026 | 16:47
«Ձեռով-ոտով միք խոսա»․ թեժ քննարկում՝ ԱԺ հանձնաժողովի նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 16:43
Արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՀ-ից պահանջում է 14 մլն դրամ վնասի փոխհատուցում
19.03.2026 | 16:30
ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել Ջո Քենթի նկատմամբ՝ վարչակազմից հեռանալուց և Իրանի հետ պատերազմի քննադատությունից հետո
19.03.2026 | 16:21
Չինաստանը Լարիջանիի և Իրանի մյուս առաջնորդների սպանությունն «անընդունելի» է անվանել
19.03.2026 | 16:13
Մախաչևը շատ մեծ գումար էր պահանջել, այդ պատճառով Տոպուրիայի դեմ մենամարտը չկայացավ․ Քովինգտոն
19.03.2026 | 16:08
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և եվրահանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունը մամուլի համար. ՈՒՂԻՂ
19.03.2026 | 16:01
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Factor TV-ի հրապարակումը
19.03.2026 | 15:53
ԱՄՆ-ն Վրաստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները վիզայի համար մինչև 15,000 դոլար գրավ են վճարելու
19.03.2026 | 15:42
ՀՀ-ն՝ տարածաշրջանում առաջատար. Freedom House-ը ներկայացրել է «Ազատությունն աշխարհում 2026» զեկույցը
Աշխատանքի և սոց հարցերի հանձնաժողով
19.03.2026 | 15:37
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.03.2026 | 15:36
Սուպերհամակարգիչը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
19.03.2026 | 15:28
Պարտքի վերադարձ՝ քրեական ենթամշակույթի կանոններով․ Վանաձորում  հանցավոր խումբ է բացահայտվել 
19.03.2026 | 15:19
Վաշինգտոնում ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են պետքարտուղար Ռուբիոն և պաշտպանության նախարար Հեգսեթը, անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել. WP
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ ևս մեկ անգամ երկարաձգել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում կարանտինային ռեժիմը։ Մասնավորապես, վարչապետ Ալի Ասադովի որոշմամբ այն երկարացվել է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ի ժամը 06:00-ն։ Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը գործում է 2020թ-ի մարտից, երկիրը երեք տարի է՝ ապրում է ցամաքային սահմանները փակ։

Այս որոշումը Ադրբեջանում կրկին բուռն քննարկումներ է առաջացրել՝ հարուցելով հանրության դժգոհությունը։ Երկրում, ի դեպ, վերացված են կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները, բացառությամբ սահմանների բացման։

Իշխանությունները այդպես էլ չեն մեկնաբանում ցամաքային սահմանների փակ մնալու պատճառները, մինչդեռ օդային ճանապարհով օտարերկրացիների ժամանման սահմանափակումներն ամբողջությամբ հանվել են։ Ապրիլի 18-ից մայիսի 10-ը Թուրքիայում սովորող Ադրբեջանի քաղաքացիներին թույլատրվել է ցամաքային սահմաններով մուտք գործել Ադրբեջան։

Ընդդիմադիր գործիչ, «Ռեսպուբլիկա» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար Նաթիգ Ջաֆարլին բացարձակապես անիմաստ է համարում Ադրբեջանի սահմանները փակ պահելը։

«Բոլոր երկրներն արդեն բացել են իրենց սահմանները, դրանք փակ պահելը միայն Ադրբեջանում լրիվ աբսուրդ է։ Իշխանությունը կարծես իներցիայով շարունակում է այս փորձը։ Փակ սահմանները շարունակում են վնասել երկրի տնտեսությունն ու զբոսաշրջությունը։ Իշխանությունները հայտարարում են հավակնոտ նպատակների մասին՝ առաջիկա երեք տարիների ընթացքում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հասցնել 4 միլիոնի, իսկ մյուս կողմից՝ շարունակում են փակ պահել սահմանները»,-ասել է նա։

Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Սեյմուր Հազին նույնպես սահմանները փակ թողնելու որոշումը անհիմն է համարում։

«Սա միայն ձեռնտու է AZAL ազգային ավիափոխադրողին: Ցամաքային սահմանների փակումն ապահովում է ավիատոմսերի մեծ պահանջարկ: AZAL-ը ոչ միայն թռիչքներ է իրականացնում, այլև կառավարում է օդանավակայանները և թելադրում ծառայությունների գները, խրախուսում է այլ ընկերություններին էլ Ադրբեջան թռչող բարձր գները պահպանել»,- ասել է գործիչը։

Նրա խոսքով՝ իշխանությունները վախենում են նաև Ռուսաստանից ադրբեջանցիների զանգվածային վերադարձից՝ պատժամիջոցների ազդեցության պատճառով այնտեղ տնտեսական պայմանների վատթարացման պատճառով։

Համացանցային տիրույթում  ևս մարդիկ արտահայտում են իրենց դժգոհությունները։

«Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր երկարաձգում են կարանտինային ռեժիմը, որ ժողովրդին շրջափակման մեջ պահեն, ինչպես ուզեն կառավարեն», «Կորոնավիրուսը մոռացվել է աշխարհում։ Պատճառը՝ ինչու են երկարաձգում, AZAL-ն ու մոնոպոլիաներն է, որ չեն ուզում կորցնել» նման  ու այլ մեկնաբանությունների կարելի է հանդիպել։

Էմմա Չոբանյան