Մոսկվան դատապարտել է Բաքվի ռուսական գերեզմանոցում իրականացված վանդալիզմը

Լուրեր

17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
Բոլորը

Ադրբեջանում ՌԴ դեսպանատունն արձագանքել է Բաքվի Սաբունչիի շրջանի Զաբրատ ռուսական գերեզմանոցը վանդալիզմի ենթարկելու դեպքին։

«Մենք խստորեն դատապարտում ենք կատարված վանդալիզմը, որի ժամանակ վնասվել են մեր հայրենակիցների շուրջ 100 գերեզմաններ։ Դա վրդովմունք ու զայրույթ է առաջացնում: Հաշվի առնելով այս անվայել գործողության մասշտաբները՝ դժվար է այն համարել պատահական խուլիգանական հնարք: Ցավալի է, որ դա տեղի ունեցել Ադրբեջանում, որը վարում է «հանդուրժողականության և բազմամշակութայնության քաղաքականություն»։ Գործի բնույթը թույլ է տալիս ակնկալել հանրային պաշտոնական գնահատական»,-ասվում է հայտարարության մեջ։

Ռուսական կողմը նաև հույս է հայտնել, որ «այդ բարբարոսական հանցագործությունը կատարողները կհայտնաբերվեն, պատասխանատվության կենթարկվեն և կպատժվեն Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան»։

Հավելենք, որ նախօրեին Բաքվում  վանդալիզմի էր ենթարկվել Սաբուչիի շրջանում ռուսական գերեզմանոցը։ Սոցիալական ցանցերում տեսանյութեր ու լուսանկարներ են հայտնվել, որոնք ցույց են տալիս գերեզմանների պղծումն ու ավերումը։ Ադրբեջանի  դատախազության և ՆԳՆ-ի ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ անհայտ անձը կամ անձինք ոչնչացրել են հուշաքարեր և հուշատախտակներ, ինչպես նաև վնասել գերեզմանատան գերեզմանների վրա գտնվող  իրերը՝ պղծելով գերեզմանները։ Դեպքի առթիվ կատարվում է քննություն։

Էմմա Չոբանյան