«Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ բնակության այլ վայր գտնեն»․Ալիևը դարձյալ սպառնալիքներ է հնչեցրել

Լուրեր

24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր տեղական հեռուստաընկերությունների հետ զրույցում  կրկին սպառնացել է Հայաստանին ու Արցախին՝ չթաքցնելով, որ Բաքվի նպատակը ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականությունն է։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոչ մի երկրի հետ չենք քննարկելու մեր ներքին գործերը։ Ղարաբաղը մեր ներքին գործն է»,-ասել է  Ալիևը, որը օրերս առաջ Լեռային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկում էր ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ։

Ադրբեջանի նախագահը ևս մեկ անգամ կրկնել է ավելի վաղ արված էթնիկ զտման սպառնալիքը, ըստ որի՝ «Արցախի հայերը  կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ հեռանան և բնակության այլ վայր գտնեն.

«Այստեղ լիակատար ազատություն է, առաջարկվում են բոլոր ժողովրդավարական հիմունքները։ Այս հարցը պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա»,- ասել է Ալիևը։  Նրա այս պնդումները զավեշտալի են, եթե հաշվի առնենք այն, որ Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենաավտորիտար երկրներից մեկը։  Բացի այդ Ալիևը նշել է, թե Հայաստանը այսօր պետք է հայտարարի, որ «Ղարաբաղը Ադրբեջան է»։

«Եթե ասել են Ա-ն, պետք է ասեն նաև Բ-ն։ Հայաստանը, որը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի պատրաստակամություն է ցուցաբերել, այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը՝ Ադրբեջան է»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան