Հայ վարորդների համար ուժի մեջ են մտել Հայաստանից Վրաստան մուտք գործելու նոր կանոններ

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

Հայաստանի քաղաքացիները, որոնք մտադիր են Վրաստան մեկնել իրենց չպատկանող ավտոմեքենաներով, պետք է անպայման ունենան մեքենայի սեփականատիրոջ լիազորագիրը։

Այդ տեղեկատվությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվական-վերլուծական բաժնից։

Սոցիալական ցանցերում արդեն մի քանի օր բուռն բանավեճեր են ընթանում վարորդների շարքերում։ Ոմանք ասում են, որ իրենց թողել են առանց լիազորագրի, մյուսները նշում են, որ իրենցից փաստաթուղթ են պահանջել։

«Նրանք պետք է լիազորագիր ունենան, որում գրված է, որ մեքենայի տերը վարորդին վստահում է իր ավտոմեքենան։ Փաստաթուղթը պետք է նոտարի կողմից հաստատված լինի», – հաղորդել են բաժնից։

Վրաստանում ուրիշի ավտոմեքենան առանց համապատասխան լիազորագրի վարելն օրենքի խախտում է, ուստի հունիսի 1-ից Վրաստանը արգելք է սահմանել ուրիշի մեքենան առանց համապատասխան փաստաթղթի վարելու վրա ոչ միայն իր քաղաքացիների, այլ նաև օտարերկրացիների համար։ 

Վրաստանի քաղաքացիների համար ուրիշի ավտոմեքենայով վրաց-հայկական սահմանը հատելիս լիազորագրի առկայությունը պարտադիր է արդեն մի քանի տարի։ Հայ մաքսայիններն արդեն երկար տարիներ պահանջում են ներկայացնել փաստաթուղթը։

Վրաստանի քաղաքացիները համապատասխան լիազորագիր ստանում են արդարադատության նախարարությունում, դրա արժեքը 12 լարի է (մոտ 5 դոլար)։

Առայժմ հասկանալի չէ, թե որքան արժե լիազորագիրը Հայաստանում։ Հայտնի է, որ այն պետք է գրված լինի անգլերենով և կարելի է ձեռք բերել նոտարի գրասենյակում։