Բելգորոդի ՋԷԿ-ն ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել․ հրդեհ է բռնկվել

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

ՌԴ Բելգորոդ քաղաքի ՋԷԿ-ում գիշերը հրդեհ է բռնկվել։ Տեղական լրատվամիջոցները հայտնում  են, որ էլեկտրակայանը հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ից, գրում է Meduza-ն։  Ըստ Baza-ի՝ անօդաչու սարքերը պայթուցիկ են նետել նաև Բելգորոդի շրջանի երկու ենթակայանների վրա՝ Իգումենկայում և Դրագունսկոյեում: Ենթակայաններում բռնկված հրդեհը մարվել է մեկ ժամվա ընթացքում։ Այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել։ Շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է Բելգորոդում և Բելգորոդի շրջանի քաղաքացիական օբյեկտներում երկու հրդեհների մասին՝ չհստակեցնելով, թե ինչն է դրանք առաջացրել։ Ավելի ուշ Գլադկովը նա հայտարարել է, որ երկու հրդեհներն էլ մարվել են, զոհեր և վիրավորներ չկան։

Հավելենք, որ վերջին մի քանի ամիսներին տարբեր օբյեկտների վրա ԱԹՍ-ներով հարձակումների  մի շարք դեպքեր են գրանցվել, ինչպես Բելգորոդի, այնպես էլ՝  ՌԴ այլ շրջաններում։ Ռուսաստանի իշխանությունները այս հարձակումների մի մասի համար մեղադրել են ուկրաինական կողմին։ Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես չեն հայտնել ՌԴ տարածքում նման գործողություններին իրենց առնչության մասին։