«Չեմ տեսնում դեռ այդ հեղափոխությունը»․ Իտալիայում ՀՀ նախկին դեսպանը՝ ԱԳՆ ներկայիս գործելակերպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
Բոլորը

Եվրոպական մի քանի երկրներում Հայաստանի շահերը ներկայացրած արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը Factor.am-ի հետ զրույցում կարևոր է համարում, որ Հայաստանում կատարված «հեղափոխությունը վերջապես մտնի» արտգործնախարարություն, և տարիներ ի վեր դեսպանների պաշտոններում նշանակված ոչ պրոֆեսիոնալները, որոնք իշխանության մերձավորներն են եղել կամ կուսակիցները, հետ կանչվեն իրենց պաշտոններից, քանի որ դա վնասել է Հայաստանի միջազգային դիրքը։ Եվ որ ավելի վտանգավոր է՝ շատ դեպքերում ոչ պրոֆեսիոնալ դեսպանները չեն կարողացել հակազդել Ադրբեջանի ագրեսիվ հակահայական քաղաքականությանը տարբեր երկրներում։

«Հեղափոխությունը կմտնի ԱԳՆ այն պահից, երբ բոլոր պատահական մարդիկ դուրս կդրվեն համակարգից։ Դուրս կդրվեն ոչ թե իրենց ցանկությամբ, այլ ուղղակի անմիջապես հետկանչման հրամանագրերով»,- շեշտեց դեսպանը՝ շարունակելով․ «Այն մարդիկ, ովքեր որևէ օգուտ չեն բերել այդ դիվանագիտական պաշտոնում, ավելին, երբեմն՝ օրինակ, Ուկրաինայում, Վրաստանում վնաս են հասցրել պետությանը և Հայաստանի միջազգային դիրքերին»։

Այնպես որ դիվանագետը կարծում է, որ ԱԳՆ-ի առաջին քայլերից մեկը պիտի լինի հենց բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններից պատահական մարդկանց հետ կանչելը և պրոֆեսիոնալներին, կարիերային դիվանագետներին նշանակելը։ «Իտալիայի դեպքում, մենք տեսնաք, թե ինչպես տապալվեց տարիների աշխատանքը դեսպանությունում»,- ասաց Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Կարապետյանը։

Նշենք, որ մոտ 5 տարի առաջ Կարապետյանը ստիպված եղավ հեռանալ Իտալիայում ՀՀ դեսպանի պաշտոնից՝ տեղ ազատելով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի գործարար ընկերոջ համար։ Կարապետյանը մանրամասնեց, որ իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ դեսպանությանը հաջողվել էր կասեցնել Իտալիայի խորհրդարանում հակահայկական բանաձևի ընդունումը, որը Ադրբեջանը ցանկանում էր պարտադրել նախատեսվող տարանցիկ գազատարի մասնաբաժնի դիմաց։ Սակայն մեկ տարի անց, երբ Իտալիայի դեսպան նշանակվեց գործարարը, ընդունվեց հռչակագիր, և «հռչակագրում տեղ գտան բոլոր ձևակերպումները, որոնք Ադրբեջանն այդքան ուզում էր մտցնել հակահայկական բանաձևում»,- հիշեցրեց Կարապետյանը։

Ռուբեն Կարապետյանի համար նաև հասկանալի չի եղել, որ հեղափոխությունից հետո ԱԳ նոր նախարարը ներկայացվեց նախորդի ներկայությամբ, քանի որ, ըստ նրա, նման բան արվում է երբ նույն թիմի ներկայացուցիչն է փոխվում, սակայն ոչ հեղափոխությունից հետո։ «Կարծում եմ, դա արդեն որոշակի սահմանափակեց մեր նոր ԱԳ նախարարի մանևրելու և նոր նախաձեռնություններով հանդես գալու, բանակցային և մնացած այլ առումներով սեփական դիրքերը բարելավելու հնարավորությունը։ Չեմ տեսնում դեռ այդ հեղափոխությունը։ Մանավանդ որ որոշակի իներցիոն մտածելակերպ և գործելակերպ եմ տեսնում։ Ես տեղյակ եմ, որ պատրաստվում են բարեփոխումներ։ Դրանք անհրաժեշտություն են»,- ասաց Իտալիայում ու եվրոպական մի շարք երկրներում Հայաստանի շահերը ներկայացրած դեսպանը։

Նա նաև ցանկանում է արտաքին քաղաքական հայեցակարգի փոփոխություն տեսնել։ «Եվ առաջին այդ փոփոխության մեջ կցանկանայի տեսնել 2 կարևորագույն սկզբունքի ամրացում, որոնցով պետք է առաջնորդվի մեր արտաքին քաղաքականությունը՝ դա ինքուրույնությունն է և անկախությունը»,- շեշտեց Կարապետյանը։

Մեր հարցին, թե արդյոք ՀՀ-ին Վատիկանում դեսպանատուն պե՞տք է, քանի որ այդ դեսպանատունը, որոշ տեղեկություններով, բացվել էր հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի համար, Ռուբեն Կարապետյանը պատասխանեց․ «Այն, որ մենք չտեսանք Վատիկանի դեսպանության բացումը Երևանում, խոսում է այն մասին, որ չտեսանք փոխադարձությունը»։

Մանրամասները դիտեք Ռուբեն Կարապետյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան