Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Սոթքի հանքավայրի ուղղությամբ

Լուրեր

26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
Բոլորը

Ապրիլի 14-ի երեկոյան՝ ժամը 19:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի ոսկու հանքի ուղղությամբ: Factor.am-ի տեղեկություններով՝ հանքի աշխատակիցները տարհանվել են, այս պահին, անվտանգության նկատառումներից ելնելով, աշխատանքը դադարեցված է։ Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանի ԶՈւ-ի թիրախը եղել են հանքավայրի մոտ տեղադրված ՀՀ դրոշն ու աշխատակիցները։ Տուժածներ չկան։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում չհերքեց մեր տեղեկությունը, միայն նշեց, որ հրադադարի ցանկացած ինտենսիվ խախտման դեպքում պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածում։

Նշենք, որ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ, երբ ներկայացվում էին մասնակից երկրները, ոճաբան Արամ Նիկոլյանը այրեց Ադրբեջանի դրոշը։ Նրան բերման ենթարկեցին, ապա ազատ արձակեցին։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով Ադրբեջանից Հայաստան ժամանած 12 հոգանոց պատվիրակությունը վերադարձել է Բաքու։

Արփի Հակոբյան