«Հայ կինոն գոյություն ունի միայն խելագարների շնորհիվ»․ 100 տարվա պատմություն՝ մեկ «ժապավենում». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

Այսօր՝ ապրիլի 16-ին, հայ կինոն դարձավ 100 տարեկան։ Այս իրադարձությունն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում։ Իսկ ինչպիսի՞ն է հայ կինոն․ ռեժիսոր Հայկ Օրդյանը, որն այժմ աշխատում է Օհան Դուրյանի մասին վավերագրական ֆիլմի վրա, այն կարծիքին է, որ այսօր մեր կինոն ավելի մեծ հեռանկարներ ունի քանի տարիներ առաջ․ «Հայ կինոն դուրս է գալիս այն լճացումից, որ կար, և հետաքրքիր ռեժիսորներ կարողանում են արդեն թարմ ասելիքով հանդես գալ․ շատ կարևոր բան է սա: Մենք ունենք ֆիլմեր, որոնք հետաքրքիր են, դոկումենտալ հաջող ֆիլմեր ունենք, բազմաթիվ փառատոնների մրցանակակիր ենք»։

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի վերջին ֆիլմը կոչվում է «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը»․ այն փոքր մարդու ողբերգություն է:  Ֆիլմը պատմում է 75-ամյա թոշակառու Յաշայի մասին, որը պարբերաբար ունենում է տեսիլքներ, շփվում Բրեժնևի հետ, որին միայն ինքն է տեսնում։  Նկարահանվել է համարտադրությամբ: Բաղդասարյանն ասում է` լավ ֆիլմեր ունենալու համար պարտադիր չէ, որ տվյալ երկիրը ունենա մեծ կինոինդուստրիա․ «Հայկական կինոն գլորեց 100 տարին, այն քիչ նվաճումներ ունի, մենք երբեք մեծ ինդուստրիա չենք էլ ունեցել, անգամ խորհրդային տարիներին, եթե չեմ սխալվում, տարեկան ամենաշատը 5 ֆիլմ էր նկարվում, երևի մի քանի հատ էլ կարճամետրաժ ու դոկումենտալ։ Իսկ հայկական կինոյի ոսկեդարը համաշխարհային կինոյի ոսկեդարի մի մասն էր»։

Այնուամենայնիվ, մեկդարյա գոյության ընթացքում հայ կինոարվեստը շուրջ 4000 խաղարկային, վավերագրական, անիմացիոն, հեռուստատեսային և փորձարարական ֆիլմերից բաղկացած ժառանգություն է ստեղծել: Հայկ Օրդյանը վստահ է` եթե ընդունվի «Կինոյի մասին» օրենք, կինոարտադրությունը Հայաստանում ավելի մեծ թափով կզարգանա: Բավական չէ «Կինոյի մասին» օրենք չկա, ոլորտը կարգավորող մյուս օրենքներն էլ, կինոգործիչների խոսքով, հաճախ ավելի շատ խանգարում են, քան օգնում: Հայկ Օրդյանն այն համոզման է, որ այսօր Հայաստանում չկան լծակներ գործարարներին, կոմերցիոն ընկերություններին ու կազմակերպություններին շահագրգռելու, որպեսզի կինոոլորտում ներդրումներ անեն: Հայկական կինոյի տարվա շրջանակներում Հայաստանում նախատեսվում է բացել կինոդպրոց և արվեստի աշխատանոցներ, որտեղ պատանի կինոսերներին հնարավորություն է տրվելու զբաղվել կինոարտադրությամբ։ Կաննի կինոփառատոնին Հայաստանն այս տարի կներկայանա առաձին տաղավարով ու հայկական ֆիլմերի առանձին ցուցադրումներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան