Արցախի դեմ ագրեսիայի ադրբեջանցի մասնակցին բանտի աշխատակիցները խոշտանգել են

Լուրեր

14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
Բոլորը

Ադրբեջանում շարունակվում են միջադեպերը Արցախի դեմ Բաքվի սանձազերծած  44-օրյա պատերազմի մասնակիցների շրջանում։ Մասնավորապես,Արցախի դեմ ագրեսիայի մասնակիցներից մեկը սպանվել է ադրբեջանական բանտում։

Ադրբեջանական Meydan TV-ին հայտնում է, որ Լերիկի Բուրսուլում գյուղի բնակիչ Ֆահրեդդին Աղաևը պնդում է, որ իր եղբորորդուն՝ Սուբհան Աղաևին, խոշտանգել և սպանել են Սալյանի շրջանի թիվ 5 բանտում։ Նա լրատվամիջոցին ասել է, որ Սուբհան Աղաևը պատասխանատվության է ենթարկվել 2022 թվականի հոկտեմբերին։

«2023 թվականի հունվարին Խազարի շրջանային դատարանի որոշմամբ նա մեղավոր է ճանաչվել գողության մեջ և ազատազրկվել 3 տարի 6 ամիս ժամկետով։ 2023 թվականի փետրվարի 25-ին տեղափոխվել է Սալյանի թիվ 5 գաղութ։ Փետրվարի 28-ին տղայի մահվան լուրն է եկել,- պատմել է  հանգուցյալի հորեղբայրը։

«Նրա մարմնի վրա խոշտանգումների հետքեր են եղել, ձեռքերն ու ոտքերը կապել են ու անխնա ծեծել։ Նախաքննությամբ եզրակացրել են, որ նրա մոտ սրտի սուր անբավարարություն է եղել։ Մենք համաձայն չենք արտահայտված կարծիքի հետ։ Սուբհանը բանակում ծառայել է 2017 թ։ Հետազոտությունների ընթացքում սրտի հետ կապված խնդիրների մասին տեղեկություն չի եղել։ Նա առողջ երեխա էր։ Կամավոր մասնակցել է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմին»,-ասել է հորեղբայրը։

Արցախին դեմ ագրեսիային մասնակցեու համար Սուբհան Աղաևը նաև պարգևատրվել է մի շարք մեդալներով։ Ֆահրեդդին Աղաևը բողոքել է նաև քննիչի աշխատաքից՝ նշելով, որ գործի քննություն որպես այդպիսին չի իրականացվում։

Էմմա Չոբանյան