Եթե մենք չկռվեինք, ՌԴ-ն որքան ուզում էր, ուր ուզում էր զանգեր. Ա․ Քոչարյանը` Զախարովայի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 16:21
Վարչապետն ընդունել է ԵՀ հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին
17.02.2026 | 16:12
Մակրոնը Հնդկաստան այցի ժամանակ նախատեսում է Rafale կործանիչների խոշոր գործարք կնքել
17.02.2026 | 16:03
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետական խորհրդի նախագահին
17.02.2026 | 15:52
Չեք տապալելու Իրանը. Խամենեին սպառնացել է խորտակել ամերիկյան ավիակիրը
17.02.2026 | 15:43
«0 հարկը մեզ համար այդքան ընդունելի չի»․ Դավիթ Անանյանը ներկայացրել է «Միասնության թևեր»-ի տնտեսական զարգացման մոդելը
17.02.2026 | 15:35
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ղազախստանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը
17.02.2026 | 15:30
Տաթևիկ Սիմոնյանը միացել է Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդին
17.02.2026 | 15:26
Լուիս Էնրիկե․ Հնարավոր է՝ «Մոնակոյի» դեմ խաղանք առանց դարպասապահի
17.02.2026 | 15:18
Հռոմում ներկայացվել է Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը
17.02.2026 | 15:10
84 տարեկանում մահացել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեսի Ջեքսոնը
17.02.2026 | 15:04
Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
17.02.2026 | 15:00
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվեց տնային կալանքի // ՌԴ-ն, Իրանն ու Չինաստանը նավեր են ուղարկում Հորմուզ․ ԼՈՒՐԵՐ
17.02.2026 | 14:54
Իրանը, ՌԴ-ն և Չինաստանը Հորմուզի նեղուցում զորավարժություններ կանցկացնեն
17.02.2026 | 14:45
ՀՁՖ նախագահը մեդալների ակնկալիք ունի երևանյան ԵԱ-ում
17.02.2026 | 14:36
ՀՀ-ն ու ԵՄ-ն քննարկում են համագործակցության հնարավոր նոր նախաձեռնությունները
Բոլորը

«Հայաստանը առաջնորդվում է բացառապես իր պետական շահերով»: Այս մասին այսօր Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով այն հարցին, թե ՌԴ արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանից պարզաբանում է պահանջում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության մասին, ո՞րն է այս հարցում Հայաստանի պատասխանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ անհասկանալի է նաև ձևակերպումը, թե «Մարիա Զախարովան ՀՀ-ից պարզաբանումներ է պահանջում»:

««ՀՀ-ն իր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ շարունակում է ջերմ բարեկամական, ռազմավարական հարաբերությունները, ջերմ հարաբերությունները շարունակում են այլ երկրների մեր գործընկերների հետ ևս։ Հայաստանը ամեն ինչ անում է՝ Զինված ուժերի զարգացման և մարտունակության բարձրացման համար»,- ասաց նա։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ անդրադարձավ Զախարովայի արձագանքին, թե Տեղ-ի միջադեպը կանգնեցվել է ՌԴ միջնորդությամբ:

««Կասկածի տակ չեմ դնում տիկին Զախարովայի ասածները, որ գուցե ինչ-որ ձևաչափով մասնակցել են, բայց, այնուամենայնիվ, կռվել է ՀՀ ԶՈՒ-ն։
Եթե մենք չկռվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է, ՌԴ ԱԳՆ-ն զանգեր աներ աջուձախ, խնդիրը լուծման չէր տանելու։
Խնդիրը լուծվել է առաջին հերթին մեր զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում»,- ընդգծեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։