Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները ոսկորներով ծանրոց են ստացել
Քաղաքականություն
13.04.2023 | 18:13Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները ոսկորներով ծանրոց են ստացել, այս փաստով հետաքննություն է սկսվել։ Այս մասին ապրիլի 13-ին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։
«Նախորդ օրը Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները ոսկորներով փաթեթ են ստացել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դրանք կենդանու ոսկորներ են։ Առաքանին փաթեթավորված է եղել տոպրակի մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Իրավապահները փորձում են պարզել ծանրոցն ուղարկողի ինքնությունը։