Բայդենը հավանություն է տվել կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրության վերացմանը
Քաղաքականություն
11.04.2023 | 11:55ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել կորոնավիրուսի տարածման պատճառով շուրջ 3 տարի առաջ սահմանված արտակարգ դրության վերացմանը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է VOA-ն։
«Երկուշաբթի օրը՝ 2023 թվականի ապրիլի 10-ին, նախագահը ստորագրել է օրենք, որով ավարտվում է COVID-19 համաճարակի պատճառով համազգային մասշտաբի արտակարգ դրության վիճակը», – ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում առողջապահական ոլորտում արտակարգ դրության ռեժիմ էր մտցվել 2020 թվականի մարտին՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։