Ինչպես ադրբեջանցի զինծառայողներն աննկատ հատեցին շփման գիծը․ ՊՆ-ն չի պարզաբանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
Բոլորը

Անցած գիշեր՝ ժամը 01։00-ից 02։00-ի սահմանում Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինծառայող է հայտնաբերվել և ձերբակալվել։ Ձերբակալվածը հայտնել է, որ իր հետ եղել է ևս մի զինվոր։ Ըստ կեսօրին ՊՆ-ի տարածած հաղորդագրության՝ նրան գտնելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են։ Արդյո՞ք գտնվել է երկրորդ զինծառայողը, ինչպե՞ս է ստացվել, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները աննկատ անցել են ՀՀ տարածք․ ՊՆ մամուլի խոսնակն այս հարցերին չպատասխանեց։

Մինչ պաշտոնական հաղորդագրությունը համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե ադրբեջանցիները մտել են Սյունիքի գյուղացիներից մեկի տուն։ Սիսիան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը Factor.am-ի հետ զրույցում չցանկացավ հայտնել, թե որ տարածքներ են մտել ադրբեջանցի զինծառայողները, միայն ասաց, որ ձերբակալված զինծառայողին հայտնաբերել են Աշոտավան գյուղում․ նա եղել է քաղաքացիական հագուստով։ Գյուղը սահմանին այդքան էլ մոտ չէ․ ինչպես է ստացվել, որ ադրբեջանցի զինծառայողները հայտնվել են տարածքում։ Քաղաքագետ Սարո Սարոյանի կարծիքով` զինծառայողները կարող են մոլորված չլինել։

Սարոյանը նաև ասում է՝ եթե պարզ դառնա, որ ադրբեջանցի զինծառայողները Նախիջևանի շփման գիծն անցնելով են մուտք գործել Հայաստանի տարածք, ապա դա կփաստի սահմանային անվտանգության բարվոք վիճակում չգտնվելու մասին։ Ըստ քաղաքագետի՝  պետք է մտածել ձերբակալվածին գերիների հետ փոխանակելու մասին։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ադրբեջանական բանակի զինծառայողներ են անհետացել։ Ըստ հաղորդագրության՝ բանակի երկու զինծառայողներ մոլորվել են ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով Շահբուզի շրջանի ուղղությամբ։

Meydan TV-ի լրագրողը սոցիալական ցանցերի իր էջերում գրել է, որ ադրբեջանցի զինծառայողները «իրականում կորած են արդեն 5 օր»։ Նա նաև հրապարակել է անհետացած զինծառայողների լուսանկարները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան