Կարո Փայլանը քրդամետ կուսակցության կողմից չի առաջադրվել․ Թուրքիայի ընտրություններին կմասնակցի 26 կուսակցություն

Լուրեր

17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բոլորը

Թուրքիայում մայիսի 14-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար 26 քաղաքական կուսակցություններ ներկայացրել են պատգամավորության թեկնածուների ցուցակները։ Այս մասին հայտարարել է Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ  (YSK) Ահմեդ Յեները, գրում է  Duvar-ը։ Յեները նշել է, որ խորհուրդը ուսումնասիրելու է, թե արդյոք իրենց ցուցակները ներկայացնող կուսակցությունները բավարարում են «Խորհրդարանական ընտրությունների մասին» օրենքի պայմաններին մինչև ապրիլի 11-ը: Ցուցակները չեն կարող վերանայվել ապրիլի 9-ից հետո:

Իշխող Ժողովրդական դաշինքի կուսակցությունները ներկայացրել են իրենց ցուցակները, այդ թվում՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP), «Մեծ միասնություն» կուսակցությունը (BBP) և «Նոր բարեկեցություն» կուսակցությունը (YRP):

Ընդդիմադիր Ազգային դաշինքի դեպքում «Ուրախություն», «Դեմոկրատական», «DEVA» ու «Ապագա» կուսակցությունները առաջադրել են թեկնածուներ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ցուցակով: «İYİ» (Լավ) կուսակցությունը նույնպես ներկայացրել է իր սեփական ցուցակը, սակայն ինը նահանգներում չի առաջադրել որևէ թեկնածու՝ համաձայնեցնելով «CHP»-ի հետ: Այս առումով «CHP»-ն 81 նահանգներից յոթ նահանգներում ոչ մի թեկնածու չի առաջադրել։

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն էլ մասնակցելու է «Կանաչ Ձախ» կուսակցության հովանու ներքո, քանի որ փակվելու վտանգի տակ է։ Կուսակցությունը  չի առաջադրել իր ներկայիս պատգամավորներից 33-ին կուսակցության ցուցակով, հիմնականում՝ երկու ժամկետի սահմանափակման պատճառով, նրանց թվում է նաև  հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

Էմմա Չոբանյան