Թուրքիայում դիզայների են ձերբակալել՝ հակաէրդողանական կպչուն պիտակների արշավի համար

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի արևմտյան Իզմիր քաղաքում հայտնի գրաֆիկ դիզայներ է ձերբակալվել՝ ընտրություններից առաջ նախաձեռնած հակակառավարական արշավի համար, գրում է Bianet-ը։

Դիզայներ Մահիր Աքքոյունը վաղ առավոտյան թվիթերյան գրառում է արել, որ իրեն ձերբակալել են և տանում են Կոնակի ոստիկանության բաժանմունք։ Աքքոյունն ինքնակպչուն պիտակներ է ստեղծել, որոնք քննադատում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա կոալիցիոն դաշնակից Դևլեթ Բահչելիին կյանքի թանկացման համար, և կոչ է արել ժողովրդին խանութներում դրանք փակցնել ապրանքների վրա։

Այս արշավն արագորեն տարածվել է սոցցանցերում, որտեղ մարդիկ կիսվել են մթերային և հագուստի խանութներից պիտակների լուսանկարներով:

Պիտակներին հետևյալ գրառումն է․ «Այս ապրանքը ձեզ համար շա՞տ թանկ է, շնորհակալություն Էրդողանին։ Քվեարկելիս սա նկատի ունեցեք»։

Էրդողանի և Բահչելիի նկարով մեկ այլ պիտակին էլ գրված է․ «Այս արտադրանքը թանկ է մեր պատճառով։ Քվեարկելիս նկատի ունեցեք»։

Էմմա Չոբանյան