Պոլսո Հայոց պատրիարքարանը պատրիարքի ընտրության հարցով ժողով է հրավիրել

Լուրեր

13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
13.10.2026 | 09:38
Քանդում են Շինարարների փողոցի կրպակները. ՈՒՂԻՂ
13.10.2026 | 09:30
Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդն այսօր ժողով է հրավիրել. հաղորդում է «Ակօսը»։

Ժողովի ընթացքում քննարկվելու է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները ղեկավարող խմբի անդամների նշանակման հարցը: Հայտնի է, որ խմբի անդամների թիվը կտատանվի 15-ից 21-ի միջև։ Խմբում ընդգրկված կլինի նաև 2 հոգևորական։

Նշվում է, որ հանդիպումը կկայանա ժամը 17-ին:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ստամբուլում տեղի էր ունեցել Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը, ուր հաղթանակ էր տարել Գարեգին Բեկչյանը։ Սակայն ընտրություններում պարտված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ընտրություններից անմիջապես հետո հայտարարել էր, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից, քանի որ Ստամբուլի նահանգապետարանից գրություն էր ստացվել, ուր նշված էր, որ իրավաբանորեն անհնար է համարվում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Նշենք, որ կոմայի մեջ է գտնվող Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրվել էր ոչ թե հայ համայնքի, այլ պետության կողմից։

Նշենք նաև, որ հուլիսի 28-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ էր արել։ Որոշումն ընդունվել էր ձայների 22 կողմ, 2 դեմ քվեարկությամբ։

Առաջիկայում սպասվում են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները: