Լեհաստանը մտադիր է ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքներ ստանալ Ուկրաինայի համար

Լուրեր

26.02.2026 | 16:30
Ռոնալդուն ձեռք է բերել «Ալմերիայի» բաժնետոմսերի 25 տոկոսը
26.02.2026 | 16:19
Ռուս սահմանապահները հեռացվել են ՀՀ վերջին անցակետից՝ «Ախուրիկ»-ից․ Կառավարությունն առաջին անգամ հաստատում է շրջանառվող լուրերը
26.02.2026 | 16:15
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 16:03
Հստակեցվել են 2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի ողջ տարածքում կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերը
26.02.2026 | 15:51
Մեքենայում գազաբալոն տեղադրելու գործընթացը կտեսագրվի
26.02.2026 | 15:41
Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 1000 զոհված զինվորների մարմիններ
26.02.2026 | 15:30
Պետական մարմինը չի կարողանա բողոքարկել մինչև 300,000 դրամի շրջանակներում հայցերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 15:21
Փեզեշքիանն արձագանքել է Թրամփի՝ 32,000 զոհի մասին հայտարարությանը
26.02.2026 | 15:13
Պապոյանը՝ վրացական սահմանին մնացած վարորդների մասին // Ջրամատակարարման գրաֆիկը կփոխվի. ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 15:05
Ժնևում մեկնարկել է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների երրորդ փուլը
26.02.2026 | 15:03
Կայացել է գրեփլինգի Հայաստանի առաջնությունը
26.02.2026 | 14:54
AZAL-ի ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի ՊՆ-ի սխալի պատճառով. Բայրամով
26.02.2026 | 14:45
ՀԷՑ-ում անջատումների տևողությունը նվազել է շուրջ 25%-ով. Ռոմանոս Պետրոսյանը՝ Նարեկ Կարապետյանին
26.02.2026 | 14:37
Կարևոր է հատկապես դպրոցականների շրջանում գիտության վերաբերյալ ճիշտ ընկալումների և վերաբերմունքի ձևավորումը. Անդրեասյան
26.02.2026 | 14:27
«Ռեալը» մարզադաշտից վռնդել է նացիստական ողջույն ցուցադրած երկրպագուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ապրիլի 5-ին Վարշավայում հյուրընկալելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ վստահեցրել է, որ Կիևի համար անվտանգության լրացուցիչ երաշխիքներ կփնտրեն հուլիսին նախատեսված ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի ընթացքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք փորձում ենք հասնել Ուկրաինայի համար անվտանգության լրացուցիչ երաշխիքների, որոնք կամրապնդեն երկրի ռազմական ներուժը»,- Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Դուդան։

Նա նաև հիշեցրել է, որ Լեհաստանը լիովին աջակցում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գաղափարին և կօգնի Կիևին այդ ճանապարհին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր հայտարարել է, որ դաշինքին Ուկրաինայի ապագա անդամակցության հիմքը պետք է լինեն երկրում անկախության և ժողովրդավարության սկզբունքները, այն ամենը, ինչին Ռուսաստանը ներկայում մարտահրավեր է նետել։

Տաթև Ֆռանգյան