Միջազգային կառույցների զեկույցը բացահայտում է Թուրքիայի երկրաշարժի գոտիներում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Amnesty International և Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կիսվել են համատեղ զեկույցով՝ Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում իրավապահների կողմից խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին պնդումների վերաբերյալ, գրում է Gercek News-ը։

Զեկույցի համաձայն՝ իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք ավերված շրջաններ են գործուղվել երկրաշարժի պատճառած վնասներն ուսումնասիրելու համար, խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի են ենթարկել գողության և թալանի մեջ կասկածվողներին։

Երկու կազմակերպությունները հարցազրույցներ են անցկացրել 34 մարդկանց հետ, որոնք, ենթադրաբար, ենթարկվել են խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ոստիկանության, ժանդարմերիայի և շրջաններում նշանակված զինվորականների կողմից: Նշվում է նաև, որ ոստիկանությունում խոշտանգումների ենթարկված մեկ անձ մահացել է։

Զեկույցում նշվում է, որ բացառությամբ երեք դեպքերի՝ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի բոլոր դեպքերը տեղի են ունեցել Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքում, և որ զոհերից չորսը սիրիացի փախստականներ են։ Նշվում է նաև, որ այլատյացության դրդապատճառները որոշիչ դեր են խաղացել փախստականների դեմ հարձակումներում։

«Որոշ դեպքերում դժվար էր ստուգել տեղի ունեցածի ճշգրիտ հանգամանքները, սակայն մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ կան բավարար ապացույցներ՝ աջակցելու երկրաշարժի գոտում խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին պնդումներին», – ասել Amnesty-ի հետազոտող Էնդրյու Գարդները։

Նա նաև կոչ է արել Թուրքիայի իշխանությունների՝ անհապաղ հետաքննություն իրականացնել այդ դեպքերի առնչությամբ և մեղավորներին պատասխանատվության կանչել։

Էմմա Չոբանյան