Պետական գրանցում ստացած և չլուծարված 117 կուսակցություններից միայն 7-ն են ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր. ԱՆ-ի իրազեկումը
Հասարակություն
05.04.2023 | 12:59Օրենսդրության համաձայն բոլոր իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպա-իրավական տեսակից, պետք է յուրաքանչյուր տարի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնեն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական գրանցում ստացած և չլուծարված 117 կուսակցություններից միայն 7-ն են ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։
Իրավաբանական անձանց կրկին զգուշացնում ենք, որ սահմանված պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում իրավաբանական անձինք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։