Վրացական ցորենը հիմնականում արտահանվել է Հայաստան և Ադրբեջան. արտահանման սահմանափակումը ժամկետից շուտ կվերացվի

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

Վրաստանի կառավարությունը որոշել է ցորենի արտահանման սահմանափակումը ժամանակից շուտ վերացնել: Սահմանափակումը, որը պետք է գործեր մինչև հուլիս, շուտով կհանվի։ Պատճառը գյուղացիների բողոքն է. նրանք չեն կարողանում վաճառել իրենց արտադրանքը։ Այս մասին գրում է Aliq Media-ն։

BusinessPressNews-ը գրել է, թե մինչ սահմանափակումների սահմանումը որտեղ և որքան ցորեն է վաճառել Վրաստանը: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) արտաքին առևտրի պորտալի տվյալները հասանելի են 2014 թվականից, այդ տարի Վրաստանն արտահանել է 2,3 մլն դոլար արժողությամբ ամենաշատ` 7 775 տոննա ցորեն, որն ամբողջությամբ վաճառել է Հայաստանին։

Նույն տվյալների համաձայն, 2015 և 2017 թվականներին արտահանում չի իրականացվել, իսկ 2016 թվականին Վրաստանն Ադրբեջանին վաճառել է 70,2 հազար դոլարի 74 տոննա ցորեն։ 2018 թվականին Հայաստանում իրացվել է 10,1 հազար դոլարի 51,5 տոննա արտադրանք, իսկ նվազագույնը Գերմանիայում՝ 0,90 տոննա։

2019 թվականին Ադրբեջանում վաճառվել է 167,3 հազար դոլարի 698 տոննա տեղական ցորեն։ 2020 թվականին նույնպես արտահանում չի իրականացվել:

Ինչ վերաբերում է 2020 թվականին, ապա արտահանում ընդհանրապես չի եղել: Մինչև արգելքի սահմանումը` 2021 թվականին Վրաստանը Հայաստանին վաճառել էր 1 316 տոննա ցորեն՝ 324,9 հազար դոլար արժողությամբ, իսկ 40 տոննա ցորեն՝ 10,8 հազար դոլար արժողությամբ, Ուկրաինային։

Ի դեպ, մեկ տարվա ընթացքում Վրաստանը սպառում է 700-800 հազար տոննա ցորեն, որից տեղական արտադրանք է միայն 10-15 տոկոսը, թեպետ կառավարությունը նախատեսում է առաջիկա տարիներին այդ ցուցանիշը հասցնել 50 տոկոսի։

Հացահատիկի ներմուծման 70 տոկոսը կատարվում է Ռուսաստանից, մնացած հատվածը ներմուծվում է Ղազախստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից։