Նախագահական ժամկետի սահմանափակումներն Էրդողանի վրա չեն տարածվում․ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդ

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը հրապարակել է հիմնավորված որոշում՝ նախագահի թեկնածուների առաջադրումների դեմ առարկությունները մերժելու վերաբերյալ, գրում է Bianet-ը։

Ամենաուշագրավ առարկությունը հիմնված էր երկարատև բանավեճի վրա՝ արդյո՞ք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել՝ չնայած սահմանադրական դրույթին, որ ոչ ոք չի կարող երկու անգամից ավելի ընտրվել։

Իշխող ճամբարը պնդում էր, թե դրույթն ուժի մեջ է մտել 2017 թվականի հանրաքվեից հետո՝ նախագահական համակարգին անցնելու համար, և սա կլինի Էրդողանի երկրորդ թեկնածությունը փոփոխությունից հետո։ Ընդդիմադիր կուսակցություններն էլ բողոքի էին ներկայացրել Էրդողանի թեկնածության առնչությամբ՝ նշելով, որ նրա առաջադրումը հակասում է Սահմանադրությանը։

Խորհուրդը մարտի 30-ին հրապարակել էր թեկնածուների վերջնական ցուցակը՝ մերժելով Էրդողանի, ինչպես նաև մյուս երեք թեկնածուների վերաբերյալ բողոքները։

Որոշման մեջ Խորհուրդը նշում է, որ 2018 թվականի ընտրություններն առաջինն էին Սահմանադրության 101 և 21/Ա հոդվածների դրույթներով։ Նախագահի պաշտոնավարման ժամկետը պետք է որոշվի նախորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ամսաթվի համաձայն։

«Առաջին կրկնակի ընտրությունների օրվանից՝ 2018 թվականի հունիսի 24-ից, առաջին հնգամյա ժամկետը սկսվում է այս օրվանից»,- ասվում է որոշման մեջ։

Հավելենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։

Նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 4 թեկնածու՝ իշխող «Ժողովրդական դաշինքի» թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր «Ազգային դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և ծայրահեղ աջ «ATA» դաշինքի թեկնածու Սինան Օղանը։

Էմմա Չոբանյան