ՀՔԱՎ զեկույցը՝ զորակոչիկների իրավունքների վիճակի մասին

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, զորակոչիկների իրավունքների պաշտպանությունը և զորակոչի գործընթացի նկատմամբ վերահսկողությունը դիտարկելով որպես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման և քաղաքացիական վերահսկողության կարևորագույն բաղադրիչներից մեկը, 2008 թվականից իրականացնում է զորակոչի գործընթացի մոնիթորինգ:

Այդ մասին հայտնում են ՀՔԱՎ-ից։

Կազմակերպության կողմից ներկայացվում է 2021 թ. ձմեռային2022 թ. ամառային և 2022 թ. ձմեռային զորակոչերի ժամանակահատվածում (2021 թ օգոստոսի 1-ից մինչև 2023 թ հունվարի 31-ը) Կազմակերպությանը դիմած զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցը: Հաշվի առնելով նաև այն հանգամանը, որ Հայաստանի Հանրապետությունում պարբերական վարժական հավաքներ սկսեցին անցկացվել 2021 թվականից սկսած, զեկույցում հակիրճ անդրադարձ է կատարված նաև դիտարկվող նույն ժամանակահատվածում (2021 թ օգոստոսի 1-ից մինչև 2023 թ հունվարի 31-ը) Կազմակերպություն դիմած պահեստազորում հաշվառված անձանց կողմից բարձրաձայնված խնդիրներին:

2021 թ. ձմեռային, 2022 թ. ամառային և 2022 ձմեռային զորակոչերի ընթացքում Կազմակերպություն դիմած զորակոչիկների մեծ մասի՝ 51 հոգու (32%), զինվորական հաշվառման ենթակա 2-ի (2%) և պահեստազորում հաշվառված անձանցից 5-ի (3 %) խնդիրը վերաբերել է առողջական վիճակի ոչ պատշաճ բժշկական զննության և փորձաքննության իրականացմանըբժշկական եզրակացության հետ անհամաձայնությանը կամ ՀՀ կառավարության 2018 թ 404-Ն որոշմամբ սահմանված զինվորական ծառայության համար քաղաքացու պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի համապատասխան առկա առողջական խնդիրներով զինծառայությանը պիտանիության վերաբերյալ հարցի պարզաբանմանը։

58 պահեստազորային (37 %) դիմել է վարժական հավաքներին ներգրավելու իրավական հիմքերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար։

11 զորակոչիկ (7 %) և 3 զինվորական հաշվառման ենթակա անձ (2 %) դիմել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված տարկետման և ազատման հիմքերի վերաբերյալ հարցերով /ընտանեկան դրության բերումով, ուսումը շարունակելու համար:
4 զորչակոչիկ (3 %) և 3 զինվորական հաշվառման ենթակա անձ (2 %) դիմել է երկքաղաքացիության դեպքում Հայաստանի Հանրապետությունում զինծառայություն անցնելու ընթացակարգերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացի լինելու և միաժամանակ այլ երկրում զինծառայություն անցնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում զինծառայությունից ազատվելու կարգավորումների վերաբերյալ հարցերով:
9 անձ (6 %) դիմել է սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայությունից խուսափելու հետ կապված հարցով:
Մյուս 12 անձանց խնդիրները կապված են եղել տարբեր այլ հարցերի և իրավական ընթացակարգերի պարզաբանման հետ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական աջակցության արդյունքները

Իրավական գրավոր և բանավոր աջակցության արդյունքում զորակոչիկներից
• 5-ը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար և ազատվել զինվորական ծառայությունից,
• 3-ը ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար /տրամադրվել է տարկետում 3 տարի ժամկետով/,
• 1 անձ առողջական խնդիրների առկայության պատճառով տրամադրվել է տարկետում 6 ամիս ժամկետով,
• 1 անձի, ով դիմել էր ընտանեկան դրությունից ելնելով տարկետման տրամադրման հիմքերի վերաբերյալ հարցով, տրամադրվել է տարկետում 6 ամիս ժամկետով՝ միջին մասնագիտական կրթությունը շարունակելու հիմքով, հետագայում վերջինիս տրամադրվել է տարկետում ևս 6 ամիս ժամկետով ընտանեկան պայմաններից ելնելով,

• 1 անձի, ով դիմել էր ընտանեկան դրությունից ելնելով տարկետման տրամադրման հիմքերի վերաբերյալ հարցով, տրամադրվել է տարկետում 1 տարի ժամկետով՝ սպորտային որոշակի մարզաձևի հավաքականում ներգրավված լինելու հիմքով,
• 1 պահեստազորային ազատվել է վարժական հավաքներին մասնակցելուց,
• զորահավաքային զորակոչի շրջանակներում պատերազմական գործողություններին մասնակցած 1 պահեստազորայինի զինվորական գրքույկում կատարվել է նշում մարտական գործողություններին մասնակից լինելու վերաբերյալ։

Այսպիսով, Կազմակերպություն դիմած զորակոչիկներից 5-ը ազատվել են զինվորական ծառայությունից՝ առողջական խնդրների կապակցությամբ, 3-ը ճանաչվել են ժամանակավորածես ոչ պիտանի զինվորական ծառայության համար, 3-ին տրամադրվել է տարկետում մինչև 1 տարի ժամկետով, 1 պահեստազորային ազատվել է վարժական հավաքներին մասնակցելուց, 1 պահեստազորայինի զինվորական գրքույկում կատարվել է նշում մարտական գործողություններին մասնակից լինելոի վերաբերյալ։

Ամբողջական զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ