Թուրքիայի երկրաշարժը «հավաքական տրամվա է», որն ակնհայտորեն կազդի ընտրողների վրա գալիք ընտրություններում

Լուրեր

24.02.2026 | 18:06
Դատարան է հանձնվել Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
24.02.2026 | 18:00
4,5 մլրդ դրամ՝ ԱԺ ընտրությունների համար // Իրանի դեսպանը՝ համատեղ զորավարժությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 17:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները
24.02.2026 | 17:50
Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել
24.02.2026 | 17:39
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև
24.02.2026 | 17:28
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի բռնաբարության գործով
24.02.2026 | 17:17
Ստացված եզրակացությունները պետք է պետկառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան․ ՀՀ վարչապետ
24.02.2026 | 17:10
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է․ սահմանափակումների տակ են հայտնվել նաև վրացական հեռուստաալիքներ
24.02.2026 | 17:00
Ադրբեջանական սփյուռքի կազմակերպության ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից
24.02.2026 | 16:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ընթանում. թուրք պատգամավորը՝ Բաքվում
24.02.2026 | 16:43
ՀԷՑ-ում ավարտվել են բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ
24.02.2026 | 16:34
Ավելի քան 200,000 զոհ․ լրագրողները հաշվել են Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ կորուստները
24.02.2026 | 16:23
«Բենֆիկայի» ֆուտբոլիստը որակազրկվել է Վինիսիուսի հետ ռասիստական սկանդալից հետո
24.02.2026 | 16:22
Պապիկյանը Իրանում հանդիպել է Մուսավիի հետ
24.02.2026 | 16:16
ԱԴԾ-ն հետաքննում է Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու գործով
Բոլորը

Թուրքիայում կրկնակի երկրաշարժի աղետը «հավաքական տրամվա» է և ակնհայտերոն կազդի ընտրողների վրա, քանի որ երկիրը պատրաստվում է մայիսի 14-ի համընդհանուր ընտրություններին՝ խորհրդարանական և նախագահական։ Նման կարծիք է հայտնել Լոնդոնի Տնտեսագիտության և քաղաքական գիտությունների Եվրոպական ինստիտուտի թուրքագիտության բաժնի ղեկավար, Եվրոպական քաղաքագիտության պրոֆեսոր Յափրաք Գուրսոյը Chatham House-ի The World Today ամսագրի վերլուծության մեջ, գրում է IntelIiNews-ը։

Գուրսոյը նշում է, որ Թուրքիայում երկրաշարժերից տուժած տարածքում բնակվել է ավելի քան 15 միլիոն մարդ՝ երկրի բնակչության մոտավորապես 18%-ը, որոնցից 2,7 միլիոնն այժմ անօթևան է։

«Թուրքիայում և նրա սահմաններից դուրս միլիոնավոր մարդիկ իրենց հարազատների և ընկերների միջոցով դարձան այս ողբերգության ականատեսը: Տեղեկությունը, որ երկրի մնացյալ մասն ընկնում է երկրաշարժի բեկման գծերի վրա, հանգեցրել է վախի, զայրույթի և հուսահատության»,- գրում է հեղինակը։

Վերանայելով երկրաշարժի աղետի մասշտաբը, որի զոհերի թիվն այժմ կազմում է ավելի քան 50,000 մարդ, իսկ վնասը հասնում է տասնյակ միլիարդավոր դոլարների, Գուրսոյը վկայակոչում է Ջենի Էդքինսի «Տրավմա և քաղաքականության հիշողությունը» գրքից մի հատված․ «Ինչ տրամվա ենք անվանում՝ տեղի է ունենում, երբ ուժերը, որոնք մենք համոզված ենք, որ կպաշպանեն մեզ ու անվտանգության կտան, դառնում են մեզ տանջողները»։

Գուրսոյը, հղում անելով Էդքինսին, նշում է, որ լայնածավալ տրավմատիկ իրադարձությունները «ճնշող են, բայց դրանք նաև բացահայտում են»: Իրադարձությունները ստիպում են «համայնքներին վերանայել քաղաքական և սոցիալական կարգը, որն իմաստ է տվել նրանց կյանքին»:

«Այս տարերային աղետի պատճառած ավերածություններից հետո տուժածներին վրդովեցրել են այն կառույցները, որոնք պետք է պաշտպանեին իրենց: Հազարավոր շենքեր փլուզվեցին և թաղեցին մարդկանց։ Փրկարարական ջոկատները դանդաղ են արձագանքել և վատ էին պատրաստված»,- նշում է հեղինակը։

Ըստ նրա՝ հավաքական տրավմայի քաղաքական հետևանքները դեռևս կարող են զգացվել տասնամյակներ անց, ինչը երևացել է իրաքյան պատերազմի վերջին 20-ամյակի ժամանակ։

Գուրսոյը նաև անդրադառնում է 1999 թվականի օգոստոսին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին, որն ի վերջո հանգեցրեց երկրում խորը փոփոխությունների:

«Այդ երկրաշարժը, որն ավելի քան 17,000 մարդու կյանք խլեց, առաջացրել էր քաղաքական համակարգի կողմից դավաճանության նման զգացում։ Համատարած կոռուպցիան հանգեցրել էր շենքերի փլուզման և քաոսային փրկարարական աշխատանքների: Կառավարական կոալիցիան ընտրողների կողմից պատժվեց և երեք տարի անց հեռանալով՝ թույլ տվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱԶԿ-ին իշխանության գալ»,- հիշում է Գուրսոյը:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի Թուրքիան, եթե մայիսի 14-ին կայանալիք ընտրություններն անցնեն ըստ նախատեսվածի, Գուրսոյը կարծում է, որ առայժմ «Էրդողանի կառավարությունը փորձում է վերահսկել նարատիվը»։ Նախագահն ասում է, որ երկրաշարժը ճակատագիր է, և մեկ տարի հետո քաղաքները կվերակառուցվեն, որը ոգեշնչված է ԱԶԿ-ի նախորդ մոդելից՝ տնտեսական աճը խթանելու համար:

«Թեև դա կարող է առաջացնել ընդդիմադիր ընտրողների զայրույթը, այն կարող է աջակցություն ստանալ նրանց կողմից, որոնք հավատում են, որ Էրդողանի ուժեղ ղեկավարումը կարող է վերականգնել իրենց կյանքը մինչև երկրաշարժը եղած»,-ասվում է հրապարակման մեջ։

Գուրսոյը եզրափակում է, որ Թուրքիան կանգնած է երկրաշարժերից վերականգնվելու հսկայական խնդրի առաջ և հավելում․ «Հաշվի առնելով այդ մարտահրավերները՝ ընտրությունների արդյունքը կարող է լինել միայն մոտալուտ վերափոխման նախերգանքը: Տարիներ կպահանջվեն՝ իմանալու համար, թե Թուրքիան կթաղի երկրաշարժի հիշողությունը փլատակների տա՞կ, թե՞ կօգտագործի այն՝ քաղաքների հետ միասին վերակառուցելու իր քաղաքականությունը»:

Էմմա Չոբանյան